Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 7-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 7-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 7-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տիկնոջ հետ այցելել էր Տավուշի սահմանապահ համայնքներ

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տիկնոջ հետ այցելել էր Տավուշի սահմանապահ համայնքներ` ծանոթացել հրետակոծության հետևանքների վերացման շինաշխատանքների ընթացքին։ Առաջին կանգառը Չինարին էր: Նիկոլ Փաշինյանը Մովսես համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ խոսեց գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին: Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի։ Հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները: Այսօր եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն մեր բանակի թիկունքն ամուր պահելու համար.Նիկոլ Փաշինյանի խոսքը Բերդում «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը: Միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում նույնպես ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ. տեղի բնակիչների ներգրավմամբ վերանորոգվում են տների վնասված տանիքները, պատերը և լուսամուտները:

Կորոնավիրուս / արտակարգ դրություն

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 7-ի դրությամբ: ԱԱՏՄ-ն անցկացրել է իր ամենալայնածավալ ստուգայցը Երևանում․ ինչպե՞ս է փոխվել խախտումների պատկերը: Սեպտեմբերի 15-ին կվերսկսվի քաղաքապետարանի ենթակայության մանկապերտեզների գործունեությունը. Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը:

Զինված ուժեր

  • 1-ին զորամիավորումում անցկացվել են հակաօդային պաշտպանության մարզումներ: Մարտական հերթապահության հերթափոխ: Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը գնահատվել է բարձր:

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • ՀՀ ԲՏԱ նախարարությունը ներկայացնում է տիեզերական տեխնոլոգիաների արդյունաբերության մասով կատարված աշխատանքի հաշվետվությունը: ԱՀ նախագահը հրապարակել է հաշվետվություն Արցախի ոստիկանության, ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի նոր մեքենաների մասին: Արցախի նախագահն այցելել է Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային անասնապահական ֆերմա: Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին: Բնակարանի գնման վկայագրեր՝ մանկատան շրջանավարտներին: Համագործակցություն. Կադաստրի կոմիտեում է Արցախի հանրապետության մասնագիտական պատվիրակությունը: Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Հայկական գինու փառատոն՝ Մոսկվայում: Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը մարմին է ստանում: Լոռու ստեղծարար երիտասարդական փառատոն. եզրափակիչ օր: Լոռու ստեղծարար երիտասարդական փառատոնի մասնակիցները կիսվում են տպավորություններով: 
  • Ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը՝ որպես Ազգային անվտանգության ռազմավարության գլխավոր ուղերձներ: Փաստերի ստուգման հմտություններ՝ քաղաքացիների համար: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեղեկատվություն ստանալ պետությունից, և այդ իրավունքը վերապահված է Սահմանադրությամբ:
  • Քրեական պատասխանատվություն՝ կեղծ սննդամթերք արտադրելու եւ իրացնելու համար. պատգամավորները քննարկեցին նախագիծը: Ալեն Սիմոնյանն առաջարկում է 5 անգամ ավելացնել վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված տուգանքի չափը: Սեպտեմբերի 7-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
  • Գեղարքունիքի մարզում մեկնարկեց քաղաքացիական պաշտպանության համալիր վիճակի գնահատումը: Ուշադրության կենտրոնում Սյունիքի մարզի բնապահպանակա խնդիրդներն են: Հայ - Ճապոնական ծրագրի ամփոփում. Դպրոցական գույք՝ Վայոց ձորի 19 դպրոցների: Կապիտալ ասֆալտապատվել է Քարաշամբ համայնքի կենտրոնական փողոցը: Ասֆալտապատման աշխատանքներ՝ Աջափնյակում: 
  • Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (07.09-12.09.2020թթ.)

Պատահարներ

  • Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 4-ից 7-ը: ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, արձանագրվել է 22 մահ: Ոստիկանության ծառայողները ամիսներ առաջ կատարված կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտել. բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի չարաշահումները: Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները գրպանահատության դեպքեր են բացահայտել: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչը կալանավորվել է՝ տարիներ առաջ ՌԴ-ում իր ծանոթուհուն դիտավորությամբ կյանքից զրկելու համար: ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ