Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 4-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 4-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 4-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Այսօր փրկարարի օրն է

  • ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը փրկարարի օրվա կապակցությամբ: Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ. ասել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Խորհրդակցություն՝ նվիրված ԱԻՆ աշխատակցի օրվան. լավագույնները պարգևատրվում են: «Մեր կողքին իսկական հերոսներ են կանգնած». քաղաքապետ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին: Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը Սեպտեմբերի 4-ի տոնական օրը սկսել է Ազատության հրապարակից: Ինչպես են հայ հայտնիները շնորհավորում փրկարարներին մասնագիտական տոնի առթիվ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ պատվոգրեր և նվերներ է հանձնել մարզի մի խումբ ԱԻՆ աշխատակիցների: Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքաելյանը ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ այցելել է Հրազդան քաղաքի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը՝ Լոռու մարզում:

Կորոնավիրուս / արտակարգ դրություն

  • Սեպտեմբերի 11-ից արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթը: Տեսչական մարմինների այսօրվա ստուգումներն ամփոփ: Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. հաստատվել է 190 նոր դեպք, ապաքինվել է 402 պացիենտ, գրանցվել է 4 մահ: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Ախտահանման աշխատանքներ Ասկերանի Իվանյան համայնքի կորոնավիրուսային օջախում: Ի գիտություն սփյուռքահայ ուսանողների. ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարությունը:

Զինված ուժեր

  • Դավիթ Տոնոյանը մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միության նիստը: 5-րդ զորամիավորումում անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Կրակային պատրաստության պարապմունք: Հրամանատարաշտաբային զորավարժություն:

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց արտակարգ դրությունը չերկարաձգելու հնարավորություն տվող փաթեթին: Արտակարգ դրության ռեժիմը առաջարկվում է փոխարինել կարանտինով: Հավաքը պետք է կայացվի կարանտինի ռեժիմի կանոններին համապատասխան. Փոխնախարարը՝ Մելքումյանին: Ցանկալի է՝ մարզպետներին չխառնել կարանտին սահմանելու հարցում. Վարազդատ Կարապետյանի առաջարկը: Էլեկտրոնային հսկողության համակարգի կիրառումը այս պահին նպատակահարմար չէ. փոխնախարարը՝ Խաչատրյանին: Մենք անցում ենք կատարում բնականոն ռեժիմի. Վլադիմիր Վարդանյան: Թյուրընկալում պետք է չստեղծվի. ավարտվում է արտակարգ դրությունը, բայց ոչ՝ համավարակը: ԱՀԿ որոշումները չեն կարող կիրառվել ՀՀ-ում: Աշխարհում չկա որևէ իրավական պետություն, որտեղ կարգուկանոնը չսահմանվի տուգանքներով: Դուք լո՞ւրջ եք ասում՝ մենք ստեղծում ենք տուգանքային, ոստիկանական պետությո՞ւն: Տպավորություն մի ստեղծեք, թե պետության նպատակը սեփական քաղաքացիներից տուգանքներ հավաքելն է: ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ սկսած 2018թ. ապրիլ-մայիսից: Ո՞ր պահից սկսած ՀՀ քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ: Շոու-բիզնեսի ներկայացուցիչների աշխատանքը ամբողջովին վերականգնվելո՞ւ է: «Կարանտին» բառը թարգմանեք ռուսերեն, անգլերեն. ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են դուրս գալ երկրից: Хотели лучше, получилось как всегда. Ի վերջո, ՀՀ սահմանները բացվելո՞ւ են, թե՞ ոչ:
  • Ճանաչենք Հայաստանը նորովի․ Նիկոլ Փաշինյանը Լոռի բերդում է: Նախագահ Արմեն Սարգսյանը GMIS2020-ում կմասնակցի «Վերականգնելով բարեկեցությունը հետհամավարակային աշխարհում» քննարկմանը: Արցախի նախագահը այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող «Հանի հաուս Արցախ» արտադրական մեղվաբուծությամբ զբաղվող ընկերության արտադրամաս և ծանոթացել աշխատանքի պայմաններին: ԱՀ նախագահ․ Բնակարանաշինությունը մեր զարգացող երկրի առանցքային ուղղություններից է: Մայրաքաղաքում, շրջկենտրոններում, թե գյուղական համայնքներում ծրագիրը լայն թափ է ստացել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առաջարկում է հայտարարատու անձանց ուղղորդվել և օգտագործել ներկայացված քայլերը՝ հայտարարագրերում փոփոխություններ իրականացնելու համար: Հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին: Արա Ֆիդանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավարին: Ստեղծվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր գիտամեթոդական խորհուրդ: Մեկնարկել է «իԳործ» ծրագիրը․ առաջին փուլով Հայաստան է ժամանել 24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ, ևս 76-ը աշխատանքի կանցնեն առաջիկայում: Հանձնվեցին ՀՀ ԲՏԱ նախարարության «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների առաջին 177 շրջանավարտների հավաստագրերը: 
  • Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է միջգերատեսչական կապերի ամրապնդման հնարավորությունները: Շիրակի թեմը 100 տարեկան է: Թիկունքը՝ մշակույթ. «Երևանյան հեռանկարներ» միջազգային 21-րդ երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը Տավուշի Բերդ քաղաքում: Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը: Խաղողը դաշտում չի մնա, դժգոհելու առիթ գյուղացիները չեն ունենա: Դիլիջանը բարեկարգվում է: Սեւանա լճի ափամերձ հատվածները մաքրվում են կենցաղային աղբի թափոններից:

Պատահարներ

  • Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 3-ից 4-ը: Խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ: Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Ապօրինի ճանապարհով իրականացված ներկրումների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 50 մլն ՀՀ դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների: 4.739.000մ3 ջրի չհիմնավորված կորուստ՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման արդյունքում. հարուցվել է քրեական գործ: Մայր և որդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Վթար Չարբախ-Մասիս ճանապարհին. վարորդը մահացել է: Ձկնագողերը փորձել են ցանցով գողանալ Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ: Կողոպուտ Դավիթաշենի դեղատներից մեկում․ ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել կասկածվողին: Սարյան և Արմենակյան փողոցներում հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել ու տուգանվել են: Սրճարան հրկիզած անձը ձերբակալվել է․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը: Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում կամավոր զենքեր են հանձնվել: Ճանապարհային վճար կգանձնվի միայն մեծ բեռնատարներից: Փոփոխություններն ուղղված են երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, ճանապարհների պահպանությանը:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ