Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 2-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    50%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    67%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 2-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 2-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս / արտակարգ դրություն

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք: Արտակարգ դրության ավարտից հետո արգելանք կիրառելու և բռնագանձում տարածելու սահմանափակումը դադարելու է:

Զինված ուժեր

  • Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ արցախցի կանայք անցել են մարտական պատրաստության յոթօրյա դասընթաց: Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անդրեյ Կարտապոլովի հետ: Տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն. երդում են տվել նաև զորամասի կին զինծառայողները: Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մեկնարկել է սպա-հոգեբանների եռամսյա վերապատրաստման ծրագիրը: ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին: Ծառայության են մեկնում բժիշկները: Բակունցի տուն-թանգարանը զորամասին գրքեր է նվիրել:

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը. նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Արցախի Անկախության օրվա առթիվ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առիթով, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱՀ և ՀՀ պետական պատվիրակությունների հետ այցելել է քաղաքային հուշահամալիր՝ խոնարհումը բերելու բոլոր նրանց հիշատակին, ովքեր կյանքով են հատուցել անկախ պետականության համար: Հայաստանը ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին: Լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն` նրանց ազատելով 2020թ. տուրքերից և վճարներից. այս մասին հայտնել է նախարար Զարուհի Բաթոյանը: 24 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի կանցնի ՀՀ կառավարությունում․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Ի գործ» ծրագիրը: Վտանգավոր խաղ է սկսվել. նոր քաղաքական տեխնոլոգիա ընդդեմ գործող իշխանության:
  • Կառուցենք Հայաստանը նորովի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Կոտայքի մարզում ընթացող շինարարական աշխատանքներից: «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը մեկնարկել է. hայկական 15 ընկերության ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել հեռավար ուսանելու Սիլիկոնյան հովտի լավագույն մասնագետների մոտ: Հրազդան․ Միկրոշրջան թաղամասի՝ 9-րդ դպրոցին հարակից ճանապարհի անանցանելի վիճակում գտնվող հատվածն արդեն հիմնովին ասֆալտապատված է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է համայնքապատկան թատրոններ։ Դրանք բոլորը վերանորոգման ու տեխնիկական վերազինման ընթացքի մեջ են: ԱՀ նախագահը Արցախի Հանրապետության օրը այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և հանդիպել բնակիչների հետ: 
  • ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է թուրք վարձկանների` Արցախի դեմ պայքարում ներգրավվելու մասին լուրերը: Արցախն ապացուցել է իր բնակչության անվտանգությունն ապահովելու կարողությունը: ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելքի վերաբերյալ հստակ ժամկետներ չկան․ ՀՀ-ն բանակցում է ՌԴ-ի հետ: Նորություն Չինաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար: Հայաստանը չի պատրաստվում իջնել Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիայի մակարդակին: Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ: Երբ է նախատեսվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ ԱԳՆ խոսնակի պարզաբանումը: Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռևս չեն այցելել գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Ինչպես է լուծվելու Վերին Լարսում կուտակված ՀՀ քաղաքացիների խնդիրը: Անձնական հայտարարություն է․ ԱԳՆ խոսնակը՝ Զարեհ Սինանյանի սկանդալային հայտարարության մասին: Հայաստանում ռազմագերիներ չկան: Ինչու Հայաստանը չարձագանքեց Թուրքիայի ու Ադրբեջանի նյարդային հայտարարություններին․ ԱԳՆ խոսնակի պարզաբանումը: ՀՀ կառավարությունը 100.000 դոլարով աջակցում է Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին: Հայտնի է, թե որ դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են այցելել Ռուսաստան: Մեր քաղաքացիների համար օդային սահմանով ելքի և մուտքի արգելքներ չեն գործում:
  • Որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման 100 օրվա առիթով մամուլի ասուլիս է հրավիրել: Չի քննարկվում որևէ տարբերակ, որը կթուլացնի Արցախի անվտանգության մակարդակը. ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՀ նախագահը: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ: Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման /7,7կմ/․ ընթանում են շինարարական աշխատանքներ: Բարեկարգված և արդիականացված Դիլիջանի քաղաքային այգին նպաստում է քաղաքի զբոսաշրջային գրավչությանը, ստեղծում սոցիալական ձեռներեցության նոր ձևաչափ՝ զարգացնելով համայնքի ենթակառուցվածքները: Հորս բնակավայրի 94 տնտեսություն քսանչորսժամյա ջրամատակարարում ունի: Այգեպարցի երեխաներն անհամբեր սպասում են ասֆալտի հովանալուն, որ հեծանիվներով ճանապարհի «բացումն» անեն:

Պատահարներ

  • Բացահայտվել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու բազմաթիվ դեպքեր: Վլադիմիր Գասպարյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել․ բացահայտվել են չարաշահումներ: Ամուր գործընկերություն հայկական երկու պետությունների ոստիկանությունների միջև: Գանձագողություն «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքից․ Աշտարակի ոստիկանների բացահայտումը: «Քիմպրոմ մենեջմենթ» ընկերության արտադրամասից կատարված գողությունը Տարոնի ոստիկանները բացահայտել են: Տեղադրված ռումբի մասին կեղծ հաղորդագրություններ տարածած տղամարդը ձերբակալվել է: Կանգառների տաղավարների ապակիները կոտրած անձին ոստիկանները բերման են ենթարկել: Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ