Օրվա ամփոփում․ օգոստոսի 26-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

Օրվա ամփոփում․ օգոստոսի 26-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 26-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Օրվա լուրը

  • Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Պայթունի հետևանքով կա զոհ։ Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Դեպքի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Փոխքաղաքապետն այցելել է հիվանդանոց, հետաքրքրվել շենքի փլուզումից տուժած քաղաքացիների առողջական վիճակով։ Փլուզված շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերն ապահով են․ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում պայթյունով պայմանավորված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ։ Փլուզված շենքի բնակիչները հյուրանոցում կապրեն։ Պարզվել է, որ պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։

Կորոնավիրուս / արտակարգ դրություն

  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք: Մեզ պետք է, որ վիրուսը չտարածվի, և մենք նորմալ կրթական գործընթաց իրականացնենք. Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողով է հրավիրել:

Զինված ուժեր

  • ՊԲ-ի համար քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները երբևէ թիրախ չեն հանդիսացել. Արցախի ՊՆ: Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել Արցախի հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ: Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը: «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին: Զորավարժությունը շարունակվում է: Գնդապետ Երյոմինի վերահսկմամբ 3-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Զինվորական երդման հանդիսավոր արարողություներ 4-րդ զորամիավորումում և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի տարածած տեսագրություններին: Լևոն Այվազյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին:

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված աշխատանքները: Մաղթում եմ, որ ձեր վրա դրված բարձր պարտականությունները կատարեք մեծ պատասխանատվությամբ. դատավորների երդման արարողություն նախագահական նստավայրում: Պատրաստ ենք լինել ձեր գործընկերը, որպեսզի կարողանանք լավագույնս ներկայացնել մեր երկիրը․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի հետ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում: «Հայ եկեղեցու պատմությունը» միացրել ենք «Հայ ժողովրդի պատմությանը»` ավելի արժևորելով եկեղեցին. հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը կլինի լիովին փաստարկված և հիմնավորված. Անդրանիկ Քոչարյան: Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախի կառավարությունը. ԱՀ նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել: ԱՀ նախագահը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է լիբանանահայության խնդիրները. 9-ը ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում: Խաղողն այգում չի մնա։ Հակաճգնաժամային 24-րդ միջոցառումով Կառավարությունը կաջակցի մթերման շրջանը սահուն կազմակերպելու համար: Հայաստանի հավաքականը նորեկ ունի: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվել է «Ստենվեյ» (Steinway) ռոյալով: Փարպի համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում: Սևանի ափամերձ հատվածում կապամոնտաժվի 30 շինություն: Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցը հիմնանորոգվում է: Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը: Հայաստանում ապրող եզդիների իրավունքների պաշտպանությունը՝ ՄԻՊ-ի ուշադրության ներքո: 

Պատահարներ

  • Բացահայտվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու դեպքեր: Այսպես կոչված՝ «օրենքով գող» Անդրանիկ Ս․-ն կալանավորվել է․ ոստիկանության բացահայտումը: Խաշթառակի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց են ունեցել նախարարն ու մարզպետը: Երեխան պետք է պաշտպանված լինի ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր ձևերից. ՄԻՊ հայտարարությունը` Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ: Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման ու թմրաշրջանառության դեպք են բացահայտել: Սպանել էր խնամուն ու երկու օր անց կախվել․ Էրեբունու քրեական հետախույզների բացահայտումը: Արջի քոթոթ են սպանել: ՇՄ մամուլի խոսնակի պարզաբանումը սպանված արջուկի վերաբերյալ: 

Միջազգային

  • Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 27-րդ նիստը: Էրդողանը սպառնացել է հույներին: Հունաստանը Իտալիայի, Ֆրանսիայի և Կիպրոսի հետ զորավարժություններ կանցկացնի Արևելյան Միջերկրականում: Շոյգու. «Մեր գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ»: Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ: 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ