Օրվա ամփոփում․ օգոստոսի 25-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 2°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Օրվա ամփոփում․ օգոստոսի 25-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 25-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. հաստատված 111 նոր դեպք և 426 առողջացած։ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել։ COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) ներգրավվել է դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով առանցքային դերակատարում։

Արտակարգ դրություն

  • ՀՀ առողջապահական և աշխատանքի, սննդամթերքի անվտանգության, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, կրթության ինչպես նաև շուկայի վերահսկողության տեսչական մարմինների օգոստոսի 25-ի ստուգայցերի արդյունքները ամփոփ։

Զինված ուժեր

  • Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի՝ հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու համար։ Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից։ Տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ են։ «Էրեբունի» օդանավակայանում տեղի կունենա բաց դռների օր: Ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ, շտաբային մարզումներ և հրամանատարաշտաբային զորավարժություններ 4-րդ, 5-րդ և 1-ին զորամիավորումներում։ 

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Հայաստանում կոռուպցիան պիտի լինի անհնար. այս մասին հայտարարել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ։ Գումարը հատկացվել է, վերականգնող չի գտնվել. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է քանդակների վերականգնման մասին։ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձիք կստանան պարգևատրումներ։ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ. գործակցության հեռանկարներ՝ հստակ քայլերով։ Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 2 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Ալեն Սիմոնյանը կանխել է քաղաքացիների ինքնասպանության փորձը։
    Հրազդանում միաժամանակ հիմնանորոգվում է 10 ներհամայնքային ճանապարհ։ Ճշգրտվում են փողոցների իրական անվանումներն ու գտնվելու վայրերը։ Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը։ Սկսվել են Ս. Էջմիածնի Մայր Տաճարի ծածկասալերի նորոգման և ամրակայման աշխատանքները։ Մանկական երկաթուղու տարածքում կառուցապատում նախատեսված չէ. հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Արսեն Թորոսյանը արձակուրդ է մեկնել մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ

Պատահարներ

  • Պետությանը պատճառվել է 54 միլիոն 550 հազար դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը: Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Արսեն Թորոսյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերը. Հիմքեր չկան։ Տավուշի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Ականազերծողները 7 միավոր չպայթած զինամթերք են գտել Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում։ Արագածավան գյուղում 24-ամյա երիտասարդի են դանակահարել․ Թալինի ոստիկանների բացահայտումը։

Միջազգային

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող տասնյակ հազարավոր ցուցարարներ կիրակի օրը դուրս էին եկել Մինսկի փողոցներ՝ անտեսելով զինված ուժերի նախազգուշացումները։ Վրաստանում սգո օր է: Թեհրանը հիմնազուրկ է համարում ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի պահանջը։ Լիբիայի Ազգային բանակի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիան նախապատրաստվում է պատերազմի։ Երկրաշարժ Իրանի Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ, Վրաստանում նույնպես տեղի է ունեցել երկրաշարժ։ «Չելսին» միանգամից 3 տրանսֆերի ձևակերպման եզրին է։ Պեդրոն կդառնա Մխիթարյանի թիմակիցը։ Ավստրալիայում բացել են լեգենդար «պղպջակ շենքը»։

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ