Օրվա ամփոփում․ օգոստոսի 24-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Օրվա ամփոփում․ օգոստոսի 24-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 24-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Օրվա լուրը

  • Արսեն Թորոսյանը հրաժարակա՞ն է ներկայացրել։ Այս հարցը առաջացավ, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փակել է ֆեյսբուքյան անձնական եւ պաշտոնական էջերը։ Օրվա վերջում միանգամից երկու հերքում եղավ, նախարարությունից և ՀՀ Վարչապետի աշխատակազմից՝ Արսեն Թորոսյանի ազատման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

Կորոնավիրուս

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում․ 33 նոր դեպք և 58 առողջացած: Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել: Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել։ ԱՄՆ-ը լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ 

Բողոքի ակցիաներ

  • Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները բողոքում են նոր շենքի կառուցման դեմ, քաղաքապետարանն արձագանքում է, խոստանալով, որ բնակիչների պահանջը մեկ անգամ ևս կդիտարկվի։ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա. բերման է ենթարկվել 3 անձ։ 

Արտակարգ դրություն

  • Բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում հայտնել է, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է համապետական ծնողական ժողով:

Զինված ուժեր

  • Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպան մոլորվել է: Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է ընդունելություն, որին հրավիրվել են բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններն ավարտած մի խումբ սպաներ: Մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ 

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Պաշտոնական թվերն ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը. այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Այսօր տեղի է ունեցել ՔՊ նիստ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորել են Ուկրաինայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ։ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին։ Տարածքներ կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին, Բաբայանն արձագանքում է Սերժ Սարգսյանին։ Ամեն բան կանենք, որպեսզի այն հայերը, ովքեր ուզում են հեռանալ Լիբանանից, հիմնավորվեն Հայաստանում. ասել է Զարեհ Սինանյանը։ Պարեկային ոստիկանության ստեղծումը ոչ պակաս կարևոր է, քան դատաիրավական ոլորտի բարեփոխումները։ Դավիթ Մելքոնյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից. դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցության արդյունքում Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Գևորգ Բաղդասարյանին։ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է: Շենգավիթում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում:

Պատահարներ

  • 21-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 6-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում։ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործով առաջին նիստի օրը հայտնի է։ Շաբաթվա ընթացքում 83 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում: Սիսիանում հայտնաբերվել է երկու ական: Հուշարձանի պահպանությունը յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է. իրավախախտման դեպք Հայրիվանքում։ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 469 դեպք, որից 228-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ։ Մարաշի ոստիկանները մեքենաների հայելիներ գողացած անձի են հայտնաբերել։ Ոստիկանները Արայի գյուղի տներից մեկում ապօրինի հրազեններ ու թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել։ Կոտրել էր մեքենայի կողային ապակին ու գողություն արել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը։ «Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթյունից որոշ ժամանակ հետո անակնկալ փլվեց։

Միջազգային

  • Մինսկում բազմամարդ ցույցի ժամանակ Լուկաշենկոն և որդին տեսախցիկների առջև են հայտնվել ինքնաձիգներով։ Ահաբեկչություն` Սիրիայում. Դամասկոսից ոչ հեռու գազատար է պայթել․ ողջ Սիրիան հոսանքազրկվել է։ Վրաստանի ՆԳՆ-ը Շատիլիի ճանապարհին ընթացող փրկարարական աշխատանքների վերաբերյալ տարածել է հայտարարություն։

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ