Օրվա ամփոփում․ օգոստոսի 21-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    80%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Օրվա ամփոփում․ օգոստոսի 21-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 21-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք։ ԿԽՄԿ-ն Արցախի առողջապահության նախարարությանը 4 վրան է նվիրաբերել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում

Արտակարգ դրություն

  • 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից` մեկ անձի ուղեկցությամբ. ԿԳՄՍՆ-ն ուղեցույց է հրապարակել։ Առողջապահական և աշխատանքի, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, բնապահպանության և ընդերքի, կրթության, շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների հերթական ստուգայցերի արդյունքները ամփոփ

Զինված ուժեր

  • Պինդ կեցվածքով՝ «Անվախ» դիրքի պես․ կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում։ ՀՀ Զինված ուժերի 3-րդ և 4-րդ զորամիավորումներին ենթակա զորամասերում մեկնարկել է ուսումնական փուլը, անցկացվել է մարտավարաշարային պարապմունք և դասախոսություն

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում. վարչապետի ելույթը ԱԽ նիստում։ «Մենք կարող ենք հաջողակ լինել, եթե ներդաշնակ լինենք այսօրվա աշխարհի հետ»․ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ։ Առցանց նիստ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի թեմայով։ Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է երկրում տնտեսական գործունեության վերաբերյալ ադրբեջանական շահարկումներին։ Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։ Լիբանանահայ մեր քույրերին ու եղբայրներին Արցախը կհատկացնի 25 մլն դրամ. Արայիկ Հարությունյան։ 0-ից բիզնես. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ ծրագրով բիզնես գաղափար ունեցողները կարող են մասնակցել հատուկ դասընթացի, այնուհետև ստանալ արտոնյալ վարկ՝ գաղափարը բիզնեսի վերածելու համար։ Հասնել հաղթանակի ամբողջ աշխարհում եւ մեզ ոչինչ չի կանգնեցնի. հայկական Ռոբին ռոբոտը, որ ապրում է հիվանդանոցում. Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել։ «Զույգ արեգակներ» բալետի համաշխարհային պրեմիերան՝ «MEZZO TV»-ի եթերում։ 10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի անտառների վերականգնմանը և կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Գյումրիում նշել են «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման 10-րդ տարին։ Սիսիանը վերափոխվում, դառնում է ավելի ներկայանալի։ Մեկնարկել են Մ-11-Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Սահմանամերձ Այգեպարում 2 կմ երկարությամբ փողոց է հիմնանորոգվում։ Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է բացառել կարմիրգրքյան տեսակներին վնասելու դեպքերը։ 

Պատահարներ

  • Արագածոտնի մարզի բնակիչը կալանավորվել է՝ անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։ Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհին ևս ձերբակալվել է՝ իր և եղբոր անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, վերջինիս եղբորն ու հորը դանակահարելու համար։

Միջազգային

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ