Օրվա ամփոփում․ օգոստոսի 20-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Օրվա ամփոփում․ օգոստոսի 20-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 20-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում․ 263 նոր դեպք և 250 առողջացած: Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ: Օգոստոսի 11-20-ն ՀՀ ԱԻՆ-ը կատարել է 11 225 վարակազերծում: Իրանը Միջին Արևելքում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր թվերն է գրանցել:

Արտակարգ դրություն

  • ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը մայրաքաղաքում եւ մարզերում` մարզասրահներում, հյուրանոցներում, հյուրատներում, կարի խոշոր արտադրամասերում: Մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում ու իրացման ցանցում մշտադիտարկումները խախտումներ չեն հայտնաբերել: Ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում: Ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում:

Զինված ուժեր

  • ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին: Կրակի կառավարման մարզումներ, մարտավարական պարապմունք և ուսումնական տագնապ. մանրամասները հոդվածում: ՀՀ ԶՈՒ երգի-պարի համույթը կմասնակցի «Ընկերակցություն առանց սահմանների» փառատոնին:

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Երազել, գործել, երազել. Եղեգնաձորի բնակիչ Արմինե Աղաջանյանի բանաձեւը․ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել: Վայոց ձորի մարզպետը և արտադրող ու մթերող կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են խաղողի իրացմանն առնչվող հարցեր: Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին: Մեկնարկել են Առատաշեն համայնքի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերանորոգման աշխատանքները. հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախող առատաշենցի փոքրիկների թիվը շուտով կավելանա 40-ով: Արարատ գյուղական համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են. կապույտ վառելիքը կհասնի համայնքի ևս 17 փողոց, մոտ 300 տնտեսություն բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա: Ներկայացվել է ճանապարհաշինական աշխատանքների հուլիս ամսվա հաշվետվությունը: Մեծ հնարավորություններ երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի նախագահի հետ: Քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը: Չարենցավանցի Յուրի Սաքունցի սահմանված նոր միջազգային ռեկորդների մանրամասները մեկ տեսանյութում: Այսօր Երևանում բողոքի ցույց է իրականացվել Ամուլսարում հանքի շահագործման դեմ: 2020-ին նախատեսվում են կենսական նշանակության 12 ճանապարհների վերականգնման աշխատանքներ: Երկու առաջարկ` պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակում ընդգրկելու համար: 2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը: Սերժ Սարգսյանը երևակայական տեքստեր էր ասում. ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ: Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: 60-ականների խողովակաշարերը փոխարինվել են նորով: Գալուստ Սահակյանը խոսել է՝ 5 րոպե տևողությամբ հարցազրույց և տասնյակ մտքի գոհարներ: 2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղեր՝ լիբանանահայ համայնքին: Քայլ առ քայլ կառուցում ենք մեր երազած երկիրը. ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Հայկ Չոբանյան

Պատահարներ

  • Տավուշի մարզում 2 թոռներին ծեծի ենթարկած քաղաքացու մյուս 5 թոռները տեղափոխվել են «Մուրացան» ԲԿ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի, ՀՀ ՊԵԿ և ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության պետ Կ. Խաչատրյանի մասով քրեական գործն ուղարկվել է դատարան: 57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս պատճառելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով: 25-ամյա կնոջ սպանության մեղադրանքով՝ հետախուզում է հայտարարվել վերջինիս ամուսնու նկատմամբ: Ոստիկանները բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «օրենքով գող» Ուֆայի Գևորիկին. նա ձերբակալվել է: ՀՀ դատախազության և Շիրակի մարզպետարանի գործակցությամբ մարզի տարածքում գործող բուժհաստատություններում կվերացվեն կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանները: Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Ոստիկանները Վարդենիսում զենք-զինամթերք են հայտնաբերել: «Հարավ-Կովկասյան երկաթուղու» երկաթգծից 120 մետր ռելս էին գողացել ու բռնվել․ մեկ անձ կալանավորվել է: Կրակոցներ Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում․ խուլիգանությունը բացահայտվել է:

Միջազգային

  • Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծանր: ՛՛Ցնցված եմ նման մեծ իրադարձության մաս կազմելու կապակցությամբ՛՛. Դեմոկրատական կուսակցության համագումարի բանախոս Մարի Մանուգյան: Bloomberg․ «Թուրքիան Սև ծովում էներգետիկ պաշարներ է հայտնաբերել»:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ