Օրվա ամփոփում․ օգոստոսի 18-ի և 19-ի ռեզոնանսային, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Օրվա ամփոփում․ օգոստոսի 18-ի և 19-ի ռեզոնանսային, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 18-ի և 19-ի ռեզոնանսային, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ՝ աշակերտներին և ուսանողներին:
  • «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավի արդյունքները:
  • Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իրականացրած աշխատանքները: «Շտապբուժօգնություն» բրիգադների միջոցով կարանտինային վայրեր և պացիենտի բնակավայրեր են տեղափոխվել 8397 պացիենտներ. Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ իրականացրած աշխատանքները:
  • «Շնորհակալ եմ ուս ուսի տված պայքարելու համար». Արարատի մարզպետն այցելել է «Արտաշատի» ԲԿ:

Արտակարգ դրություն

  • Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։ Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ. այդ մասին ասել է ԿԳՄՍ նախարարը:

Զինված ուժեր

  • Հայկակական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը. փորձարկվում է նոր տեսակի հարվածային ԱԹՍ
  • Ինչպիսի՞ն կլինեն ապագա պատերազմները. մանրամասնել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
  • Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումներին: Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները:
  • Նորակոչիկների երդման արարողություն 3-րդ զորամիավորումում:

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Եռակողմ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք. վարչապետն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ:
  • ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզի Արամուս համայնքում էր. 40 տարվա ընթացքում առաջին անգամ այստեղ մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխաների համար: Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ընկերության ընթացիկ եւ զարգացման ծրագրերին: Գեղաշենը երբեւէ մանկապարտեզ չի ունեցել. այժմ կառուցվում է 140 փոքրիկների համար նախատեսված մանկապարտեզ․ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղաշենում էր: Սուբվենցիոն ծրագրով գազիֆիկացվելու են Գեղաշենի մշակույթի կենտրոնը եւ երաժշտական դպրոցը, տեղադրվելու է ջեռուցման համակարգ: Համայնքը, բիզնեսը, կառավարությունը և հարկերը վճարող քաղաքացին պետք է գործընկեր լինեն. վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
  • Վարչապետին ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը: «Մեր խնդիրը գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելն է». վարչապետի մոտ քննարկվել են գյուղական ճանապարհների կառուցման հարցերը: Վարչապետը և Ասիական զարգացման բանկի նախագահը քննարկել են գործընկերության օրակարգը: Նախ հաջողել մտքում, ապա՝ իրականության մեջ. այսպիսին է Բերդի բնակիչ Էմմա Քոսակյանի բանաձեւը. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել:
  • «Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար». նախագահ Սարգսյանը շնորհավորել է ռոք-երաժիշտ Իեն Գիլանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ազգային միասնությունը միայն բանակը չէ, միայն մշակույթը չէ, այլ՝ նաև այն դասագիրքը, որով երեխային սովորեցնում ենք․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ: STARMUS 6-րդ միջազգային փառատոնը՝ յուրատեսակ խթան զբոսաշրջության ոլորտը առաջ մղելու համար:
  • Սեւանա լճի էկոհամակարգի վերականգման՝ կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզ. քաղաքացիական հասարակության եւ բնապահպանական հանրության աջակցության կարիքն ունենք. Ռոմանոս Պետրոսյան:
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա:
  • Արցախում հանդիպեցինք երիտասարդության հետ: Հստակ կարելի է արձանագրել` Արցախը ամուր ձեռքերում է, և դատապարտված է ունենալ պայծառ ապագա. Սիփան Փաշինյան
  • Չարենցավանցի մարզիկ Յուրի Սաքունցի նոր ռեկորդները. խաղաքարտերի պատռում և հենում-ծալում՝ շշերի վրա:
  • Արցախում քննարկվել են ապաստարանների կառուցմանն առնչվող հարցեր: Արցախի նախագահը այցելել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Ուղտասար համայնքներին պատկանող դաշտեր, տեղում պատասխանատուների հետ քննարկել է տարածքը ոռոգման կայուն ջրամատակարարմամբ ապահովելու հարցը: Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության կապակցությամբ:
  • Իրանի նորանշանակ դեսպանը ճանաչողական այցով Սյունիքում էր:
  • Սերժ Սարգսյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիս է տվել:
  • Անհարմար բան կստացվի, եթե հրապարակվի քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի ներածական խոսքին իմ պատասխանը. Արեն Մկրտչյան

Պատահարներ

  • ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքեր:
  • Նախկին նախարարի ներգրավմամբ ենթադրյալ խոշորածավալ սխեմատիկ չարաշահումներով կատարված պետական սեփականության օտարումների հետևանքով պետությանը շուրջ 1 մլրդ 361մլն դրամի վնաս է պատճառվել:
  • Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն աշխատում է. Ռուստամ Բադասյան:
  • Ամփոփումներ ու հանձնարարականներ ԱԻՆ-ում. ՓԾ խորհրդակցություն է կայացել:

Միջազգային

  • Բեյրութից հայրենիք վերադարձավ շուրջ 100 հայրենակից:
  • Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ չեք պահպանում Անկարայի հայկական գերեզմանատունը»:
  • «Դոնալդ Թրամփն անհամապատասխան նախագահ է այս երկրի համար»․ Միշել Օբաման ամերիկացիներին կոչ է արել քվեարկել Բայդենի օգտին:
  • Թուրքիան լիբիական բանակին կփոխանցի Ադրբեջանի՝ Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած փորձը:
  • Բատկան անցնում է հակահարձակման․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմության կողմից ստեղծված համակարգող խորհուրդը անվանել է իշխանությունը զավթելու փորձ:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ