Որոշ տեղերում հրդեհավտանգ իրավիճակը ամենավտանգավոր աստիճանում է գտնվում. Սուրենյանը՝ հունիսի տաք եղանակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Որոշ տեղերում հրդեհավտանգ իրավիճակը ամենավտանգավոր աստիճանում է գտնվում. Սուրենյանը՝ հունիսի տաք եղանակի մասին

Որոշ տեղերում հրդեհավտանգ իրավիճակը ամենավտանգավոր աստիճանում է գտնվում. Սուրենյանը՝ հունիսի տաք եղանակի մասին

Այս տարվա հունիսն օդերևութաբանության մեջ դարձավ ամենատաքը՝ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշներով, և՛ շոգ օրերի տևողությամբ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ այս տարվա հունիսը առանձնանում էր բավական շոգ եղանակով:

«Ամառային սեզոնին Հայաստանի եղանակակլիմայական արևադարձային պայմանները Իրան, Իրաք շրջանից ներթափանցող արևադարձային տաք հոսանքների հետևանքն են: Այս տարի այդ օդային զանգվածները մեր երկիր սկսեցին ներթափանցել հունիսի առաջին տասնօրյակից, իսկ հունիսի 15-ից հետո այդ պրոցեսն ավելի սրվեց: Հունիսի 15-29-ը (գրեթե բոլոր օրերին) Հայաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում, գերազանցեցին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները, իսկ հունիսի 23-25-ը մենք Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41.2 աստիճան տաքություն, որը մոտ երկու աստիճանով գերազանցեց 1998 թվականին դիտված պատմական ռեկորդը՝ 39.2 և 39.4 աստիճանը»,- մանրամասնեց Սուրենյանը:

Նրա խոսքով՝ 1995-ից մինչև 2000 թվականները Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում և Արարատյան դաշտում, +40 աստիճան գրանցվել է հինգ տարին մեկ կամ երկու անգամ: 2000 թվականից սկսած՝ Հայաստանի տարածքում տաք օդի ալիքների ներթափանցման կրկնելիությունը մեծացել է, 2010 թվականից մինչև այսօր մենք տարի չենք ունեցել, որ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում բարձր չլինի: Հունիսի տաք եղանակի հիմնական պատճառը, ըստ Սուրենյանի, Հայաստանի գիտնականները կապում են Խաղաղ օվկիանոսի, մասնավորապես՝ Բրազիլիայի և Արգենտինայի ափամերձ հատվածներում գոյություն ունեցող էլմինիո և Լալինո ծովային հոսանքների հետ:

«Լալինոն սառը հոսանքն է, որի թուլացումը կամ անհետացումը բերում է օվկիանոսի ջրի մակարդակի կտրուկ բարձրացման, և որը էականորեն ազդում է երկրագնդի տարբեր հատվածների եղանակակլիմայական պայմանների վրա: 2000 թվականից հետո տեղումների առումով էլ աննախադեպ պատկեր ունենք: ՀՀ-ում շրջաններ կան, որ այս տարվա հունիսի ողջ ընթացքում տեղումներ չեն գրանցվել, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Մասրիկի շրջանում, Արարատյան դաշտի Արտաշատից մինչև Ուրցաձոր հատվածում, Երևանի տարբեր հատվածներում, իսկ Լոռվա, Տավուշի, Շիրակի շրջաններում տեղումները եղել են նորմայի ամսական ցուցանիշի 30-40 տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ շոգ եղանակը ոռոգելի տարածքների և գյուղատնտեսության վրա թողել է բացասական ազդեցություն. «Շիրակի, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում, Կոտայքի լեռնային շրջաններում, բնականաբար, սակավաթիվ տեղումներ են եղել, և բարձր ջերմային ֆոնը բացասական ազդեցություն է թողել գյուղատնտեսության և խոտհարքի վրա, որովհետև տեղումների երկարատև բացակայության պատճառով խոտի աճը դանդաղում է կամ ընդհանրապես դադարում է»:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը զգուշացրեց նաև, որ Արարատյան դաշտը և դրա նախալեռնային գոտին, Վայոց ձորը և դրա նախալեռնային գոտին, Սյունիքի հովտային գոտին ամենաբարձր կարգի՝ 5-րդ աստիճանի հրդեհավտանգ վիճակում են, և այդ վայրերում կարևոր է պահպանել հրդեհավտանգության կանոնները, որովհետև մի փոքր անզգուշությունը կարող է պատճառ դառնալ աղետալի հրդեհների:

Թեմայի այլ նորություններ