Օրենսդրական նախաձեռնությամբ որոշակի գործառույթներ կպատվիրակվեն մասնագիտական ասոցիացիաներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    54%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Օրենսդրական նախաձեռնությամբ որոշակի գործառույթներ կպատվիրակվեն մասնագիտական ասոցիացիաներին

Օրենսդրական նախաձեռնությամբ որոշակի գործառույթներ կպատվիրակվեն մասնագիտական ասոցիացիաներին

Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է մասնագիտական ասոցիացիաների մասնակցությունն ու գործունեությունն առողջապահության բնագավառում ապահովելու, գործառույթները կանոնակարգելու, դերակատարումն ամրապնդելու, ինչպես նաեւ ավագ եւ միջին բուժաշխատողների մասնակցությունն առողջապահության բնագավառում որոշումների կայացմանը խթանելու անհրաժեշտությունից: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ասոցիացիաներն առողջապահության բնագավառի կարեւորագույն բաղկացուցիչ մասերից են, որոնք միավորում են տվյալ երկրի, տարածաշրջանի բուժաշխատողներին: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ասոցիացիաները Եվրոպական տարածաշրջանում եւ Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներում օրենքի ուժով օժտված են մի շարք կարեւոր լիազորություններով, որոնք փոխադարձաբար լրացնում են լիազոր մարմինների կողմից տարվող աշխատանքները՝ նպաստելով առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված եւ մեր երկրում արդեն գործարկված հասարակական կազմակերպությունների հետ սոցիալական համագործակցության լավագույն մոդելը: Նախագծով առաջարկվում է  Հայաստանի առողջապահության բնագավառում ասոցիացիաների հետ լիազոր մարմնի համագործակցության նմանատիպ մոդել: Ասոցիացիաների հետ կկնքվի համագործակցության համաձայնագիր, որում կներառվեն համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, ինչպես նաեւ պարտավորությունների կատարման հսկողության եւ դրանց չկատարման դեպքում համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները:

Ասոցիացիաները սկսելու են համագործակցել Առողջապահության նախարարության հետ, ինչը կնպաստի առողջապահության զարգացմանը մեր երկրում:

Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ նախագիծը քննարկվել է Հայաստանում գործող 22 ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ մասնագիտական ասոցիացիաներն առանցքային տեղ են զբաղեցնում բժշկագիտության եւ առողջապահական համակարգերի զարգացման մեջ: Նրա խոսքով ժողովրդավարական երկրների կարեւոր առանձնահատկություններից է հնարավորինս օգտագործել հանրության մտավոր ներուժն ու հնարավորությունները եւ որոշակի գործառույթներ էլ պատվիրակել հասարակական կազմակերպություններին ու մասնագիտական ասոցիացիաներին:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Թեմայի այլ նորություններ