Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 8-ից 9-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 8-ից 9-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 8-ից 9-ը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 10-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 5, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, հեղինակային իրավունքի խախտման, զինամթերքի հափշտակության, խոշտանգման ու թմրանյութ պահելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, ապօրինի ծառահատման և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ