Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 3-ից 4-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    20 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 3-ից 4-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 3-ից 4-ը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության՝ 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 7, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի և թմրամիջոցի հայտնաբերման` 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ծեծի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, նաև նշված խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, փաստաթղթի կեղծիքի և ինքնիրավչության ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության, սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ