Նուբարաշենն ունի երկու կարևոր խնդիր, Տիգրան Ավինյանը հանդիպելէ վարչական շրջանի բնակիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Նուբարաշենն ունի երկու կարևոր խնդիր, Տիգրան Ավինյանը հանդիպելէ վարչական շրջանի բնակիչների հետ

Նուբարաշենն ունի երկու կարևոր խնդիր, Տիգրան Ավինյանը հանդիպելէ վարչական շրջանի բնակիչների հետ

Մայրաքաղաքի՝ շուրջ 10.400 բնակչություն ունեցող արվարձաններից Նուբարաշենը, տարածքով ու բնակչությամբ ամենափոքր վարչական շրջանն է:

Բնակիչների հոգսերն ու խնդիրներն այստեղ տարբեր են: Թաղամաս այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին նուբարաշենցիները դրանք անձամբ են ներկայացրել:

Տիգրան Ավինյանն անդրադառնալով իր այցին, «Ֆեյսբուք»-ի էջում գրել է.

«Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների քանակից, պետք է ունենա պատշաճ կոմունալ ենթակառուցվածքներ և բարեկարգ միջավայր:

Նուբարաշենցիների հետ հանդիպումն անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում: Այստեղ հատկապես զգացվում է համայնքի ուշադրության կարիքը բնակիչների և նրանց խնդիրների նկատմամբ:

Այլ վարչական շրջանների նման Նուբարաշենում էլ կան տրանսպորտի, բակային տարածքների բարեկարգման և նաև շինությունների օրինականացման հարցեր, քանի որ վարչական շրջանի բնակիչների մեծ մասն ապրում է առանձնատներում:

Սակայն Նուբարաշենն ունի նաև երկու կարևոր խնդիր, որոնց լուծումն արդեն ընթացքում է.

Վարչական շրջանի կոյուղատար համակարգի խնդիրը տասնամյակներով անուշադրության էր մատնված: Այս տարի համայնքն ամբողջության կվերականգնի կոյուղու համակարգը՝ իսպառ փակելով այս առաջնային խնդիրը:

Մեկ այլ կարևոր հարց Նուբարաշենի հարևանությամբ գտնվող աղբավայրն է: Այսօր գործող աղբավայրը նախատեսել ենք կոնսերվացնել և կառուցել ժամանակակից աղբավայր, որտեղ հոսքաջրերի արտահոսքը կբացառվի, իսկ արտանետված գազերի օգնությամբ էներգիա կարտադրվի»:

Այցի մանրամասները՝ տեսանյութում

Թեմայի այլ նորություններ