Նորոգման աշխատանքներով պայմանավորված կփակվի Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Նորոգման աշխատանքներով պայմանավորված կփակվի Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը

Նորոգման աշխատանքներով պայմանավորված կփակվի Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը

Երևանի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի) ուղղությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները: Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն) ուղղության նորոգմամբ: Այդ հատվածում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհը վերաբացվել է:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը  հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Թեմայի այլ նորություններ