Նոր ուսումնական տարին՝ նորաբաց նախակրթարաններում. այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    19 կմ/ժ
  • Լոռի 15°C
    49%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Նոր ուսումնական տարին՝ նորաբաց նախակրթարաններում. այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում

Նոր ուսումնական տարին՝ նորաբաց նախակրթարաններում. այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ, Շիրակի մարզի Արթիկ, Արարատի մարզի Արարատ և Գետազատ համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը:
 
Գեղարոտ, Արագածոտնի մարզ. Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը
 
Նախարար Ա. Հարությունյանը շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ, շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում կդիտարկվի աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։
 
Գեղադիր, Արագածոտնի մարզ. Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը
 
«Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը:
 
Արթիկի վերակառուցվող ավագ դպրոցը
 
Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: 
 
Արարատ, Արարատի մարզ. Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը
 
Արարատի մարզում ևս բացվեցին նոր նախակրթարաններ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, այցելել է նաև Արարատի մարզի Արարատի թիվ 4 հիմնական դպրոցին կից նախակրթարան, որն այսօր իր դռներն է բացել 30 սաների առաջ: Կրթօջախի աշխատակազմը և բնակիչները կարևորել են նախակրթարանների հիմնումը և իրենց երեխաների՝ այսուհետ հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում կրթություն ստանալու հնարավորությունը։ Նախակրթարանում պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները. հարմարեցված միջավայրում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ:
 
Գետազատ, Արարատի մարզ. Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփել է Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցին կից նախակրթարանով, որն այս տարի ընդունելու է թվով 20 սաների: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջել են խմբասենյակներով, եղել նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրել է նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսել հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում։
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:

Թեմայի այլ նորություններ