Նոր հարթակ հոգեկան առողջության ոլորտի խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար. կնքվեց հուշագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Նոր հարթակ հոգեկան առողջության ոլորտի խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար. կնքվեց հուշագիր

Նոր հարթակ հոգեկան առողջության ոլորտի խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար. կնքվեց հուշագիր

Հայաստանում 43 շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ ստեղծվել է «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որը կվերհանի երկրում հոգեկան առողջության պահպանման հետ կապված խնդիրները, դրանք կպահի ուշադրության կենտրոնում, նախարարությունն էլ կփորձի տալ լուծումներ, նաև կկանխարգելի խնդիրների խորացումը: «Հոգեկան առողջություն» կոալիցիայի անդամ-կազմակերպությունների միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց ապրիլի 1-ին Երևանում:

«Կոալիցիայի ստեղծման առաջին կարևոր նպատակներից է  համախմբել ոլորտում աշխատող հետաքրքրված կառույցներին՝ թե մասնագիտական ասոցիացիաներին, թե միջազգային կազմակերպություններին, թե պրակտիկ բուժմամբ զբաղվող կազմակերպություններին և փորձել մեկտեղելով վերհանել ոլորտի խնդիրները, հասկանալ, թե ինչպիսի օրենսդրական, ֆինանսավորման, մշակույթի փոփոխության, բուժման ընթացքի փոփոխության հարցեր կան, որոնց ուղղությամբ մենք միասնական պետք է աշխատենք՝ լավարկելու հոգեկան առողջության ամբողջ հատվածը»,-ասաց Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ առողջությունը միայն ֆիզիկական հիվանդությունների բացակայությունը չէ, շատ կարևոր է նաև հոգեկան առողջության բաղադրիչը: «Թե համավարակը, թե պատերազմական ընթացքը շեշտադրում են այս խնդիրները: Եվ շատ կարևոր է ունենալ այս համագործակցության հարթակը»,-ասաց նախարարը:

Հոգեկան առողջությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում որպես առաջնահերթություն, նոր-նոր է ձևավորվում, այդ ուղղությամբ ավելի շատ ֆինանսական միջոցներ են հատկացվում, ուշադրություն է դարձվում մասնագիտական հատվածին:  Վերջին տարիներին Հայաստանում ստեղծվել է մանկական հոգեբուժական ստացիոնար առաջին բաժանմունքը, ընթացքի մեջ է Հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցումը: Խնդիրները, ըստ նախարարի, ոլորտում, սակայն դեռ շատ են: Կան մարզեր, որտեղ հոգեբույժներ գրեթե չկան, կամ եթե կան, ապա պետք է անցնեն թոշակի: «Այսինք՝ մենք ունենք մասնագետներ կրթելու, ծառայությունն ավելի հասանելի, մատչելի դարձնելու, բուժական ավելի լավ մեթոդներ ներառելու խնդիր: Խնդիր ունենք կենցաղային պայմանները լավարկելու, խնամքը տարանջատելու ստացիոնար բուժումից: Խնդիրները բազմաթիվ են, որոնք հատուկ են ոչ միայն Հայաստանին»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պիտակավորման խնդիրը, հաճախ արգելքներ են ստեղծում մարդկանց համար՝ դիմելու մասնագետին: Իսկ վաղ դիմելն օգնում է կանխարգելել հաշմանդամությունը, լուրջ խնդիրների առաջացման ռիսկը:  

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց Հակոբյանին իր ներկայությամբ աշխատանքի կարևորությունը ընգծելու համար: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ հավելեց, որ առհասարակ ազդեցիկ անձանց, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը պայման է ապահովում, որ հոգեկան առողջության խնդիրներն ավելի շատ բարձրաձայնվեն ու լուծում ստանան:

«Կոալիցիայի ձևավորումն այն գործիքներից է, որը կապահովի տեղեկատվության ամբողջական կենտրոնացումը, համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ նաև պետական ծրագրերի, տարբեր կազմակերպությունների ներգրավումը: Սա սոցիալական համագործակցության, գործընկերության լավագույն դրսևորումներից է»,-ասաց Արմեն Սողոյանը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում չկա հստակ տեղեկատվություն՝ հոգեկան առողջության ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասին, իսկ հատկապես պատերազմից հետո այդ ծառայություններն ավելի արդիական են դարձել:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան: Նա  հոգեկան առողջության խնդիրը համարեց իսկապես մտահոգության առարկա: «Դուք ամեն օր կարող եք հանդիպել նման խնդիրներով անձանց: Հիմա առավել քան կարևոր է այդ ուղղությամբ ինչ-որ բան անելը, քանի որ ապրում ենք փոփոխվող ժամանակներում, երբ տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, այդ թվում՝ համաճարակներ և հակամարտություններ»,-ասաց նա՝ ընգծելով Առողջապահության նախարարի նման նախաձեռնության կարևորությունը:

ԱՀԿ տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում 150 մլն մարդ ապրում է հոգեկան առողջության խնդիրներով: Ըստ նար՝ նրանցից քչերն են ուշադրություն և խնամք ստանում: Թաուիլան ընդգծեց նախևառաջ այդ խնդիների կանխարգելումը:

Թեմայի այլ նորություններ