Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    54%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կռուին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ: Նամակում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Բելգիայի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Այս տարի մարտին Հայաստանի Հանրապետությունն ու Բելգիայի Թագավորությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը ևս մեկ առիթ է` գնահատելու ընդհանուր արժեհամակարգի և սկզբունքների վրա հիմնված մեր պարտավորությունները՝ ապագայում ևս զարգացնելու մեր համագործակցությունը, նպաստելու խաղաղության և կայուն զարգացման հաստատմանը Եվրոպական ընտանիքում և ամբողջ աշխարհում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Օգտվելով առիթից՝ սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ համար հարմար ցանկացած ժամանակ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ հետագա բարգավաճում և առաջընթաց: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Թեմայի այլ նորություններ