Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն, ըստ որի անհրաժեշտ է կոնսոլիդացիա՝ իշխանության շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն, ըստ որի անհրաժեշտ է կոնսոլիդացիա՝ իշխանության շուրջ

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն, ըստ որի անհրաժեշտ է կոնսոլիդացիա՝ իշխանության շուրջ

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի, անհրաժեշտ է կոնսոլիդացիա՝ իշխանության շուրջ։

«Պետք է հասկանալ՝ ինչ է նկատի առնվում, որովհետև եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել՝ պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը՝ կառավարությունը և անձամբ ես, գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը և այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել, այդ պատասխանատվութունը մենք ստացել ենք մեր ժողովրդից», - այս առնչությամբ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահի այն մտքին, որ բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ է միայն վարչապետին մերձ շատ նեղ շրջանակ։ Այդ միտքը Նիկոլ Փաշինյանը «թյուրիմացություն» որակեց։

«Դա թյուրիմացություն է, որովհետև բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, ոչ միայն մեր թիմակիցները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ է ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այնպես էլ Անվտանգության խորհուրդը, Արցախի իշխանությունները։

«Ես ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին։ Ես գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն Անվտանգության խորհրդին և, ըստ էության, նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ