Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դադարեցվում է Սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դադարեցվում է Սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դադարեցվում է Սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դադարեցվում է արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:

Այսօր ստորագրված որոշումը հրապարակված է Կառավարության պաշտոնական էջում։

Նույն որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը:

Կանոնադրության 33-րդ կետը սահմանում է. նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) ֆինանսատնտեսագիտական վարչություն

2) արտաքին կապերի վարչություն

3) գույքի կառավարման վարչություն

4) սեյսմիկ պաշտպանության վարչություն

5) քարտուղարություն

6) կադրային քաղաքականության բաժին

7) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

8) առաջին բաժին

Թեմայի այլ նորություններ