Նախագահը ստորագրել է կարանտին սահմանող օրենսդրական փոփոխությունների փաթեթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    23 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Նախագահը ստորագրել է կարանտին սահմանող օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Նախագահը ստորագրել է կարանտին սահմանող օրենսդրական փոփոխությունների փաթեթը

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները և հարակից 5 օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020 թ. սեպտեմբերի 7-ին՝ տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության նախագահը կարևոր է համարում բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով օրենքների ընդունմամբ առաջարկվող նոր կարգավորումները:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Օրենքների զգալի ազդեցությունը մարդկանց անձնական և հանրային կյանքի վրա, ինչպես նաև այն հանգամանքը, որ Օրենքներով նախատեսվում է մարդու որոշ հիմնարար իրավունքների սահմանափակման հնարավորություն, Հանրապետության նախագահն ընդգծում է նոր կարգավորումների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառման անհրաժեշտությունը:

Օրենքների կիրարկման ընթացքում պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր ա:նձի անձնական տվյալների, ներառյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, արդյունավետ պաշտպանության իրավունքը և դրա իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանումը, անձի տեղեկատվություն փնտրելու և ստանալու, հավաքների կազմակերպման սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման բացառումը, յուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Օրենքներով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն համաչափ և հստակ. այդ նպատակով առաջարկում ենք, անհրաժեշտության դեպքում, ընդունել լրացուցիչ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումներ:

Հանրապետության նախագահը կարևորում է, որ Օրենքներով առաջարկվող յուրաքանչյուր միջոցառում և դրա իրականացման համար նախատեսված ժամկետ լինի համաչափ բնակչության անվտանգության և առողջության պաշտպանության նպատակին, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնող մարմինների գործողությունները` համարժեք լինեն իրավիճակին։

Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը:

Թեմայի այլ նորություններ