Նախագահը Շիրակի և Սյունիքի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ է նշանակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    20 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Նախագահը Շիրակի և Սյունիքի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ է նշանակել

Նախագահը Շիրակի և Սյունիքի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ է նշանակել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գոռ Հարությունյանը երեք տարի ժամկետով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հարությունյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Նապոլեոն Օհանյանը երեք տարի ժամկետով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:

Թեմայի այլ նորություններ