Նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

Նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Le Figaro Magazine պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ֆրանսիացի ճանապարհորդ, լրագրող, գրող Սիլվեն Տեսսոն:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է.

«Ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում, դուք միշտ սպասված հյուրեր եք մեզ համար: Բարեկամներին տեսնելը միշտ հաճելի է մեզ համար: Ես համոզված եմ, որ Հայաստանում Ձեզ շատերն են ճանաչում, ձեր գործունեությանը ծանոթ են, առավել ևս, որ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում դուք մեծ դեր եք ունեցել ճշմարտությունը ներկայացնելու առումով: Վերջին 30 տարում, պատերազմների ընթացքում միշտ մեկ խնդիր է եղել՝ ճշմարտությունը ներկայացնելը: Այն, ինչ որ մենք ենք ցանկացել, որ ներկայացվի աշխարհին ու մարդկանց, շատ դեպքերում չի հաջողվել՝ հատկապես Ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում, բայց հետագայում այդ աշխատանքները մի քիչ հեշտացան: Արդեն կայիք դուք, 90-ականների ձեր նախորդները, մեր գործընկերները, որոնք մեզ հնարավորություն տվեցին անշահախնդիր ձևով ներկայացնել իրականությունը»:

Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման բանակցություններից, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստանի ակնկալիքներից ու միջազգային դիտորդական խմբի տեղակայման շուրջ առկա խոչընդոտներից և հնարավորություններից:

Նախագահ Խաչատուրյանը մանրամասներ ներկայացրեց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և շեշտեց, որ նմանօրինակ առաքելությունները յուրօրինակ մեխանիզմներ են ռազմական էսկալացիանների կանխման համար:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության Երախտագիտության մեդալով պարգևատրեց Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին և Սիլվեն Տեսսոնին:

Թեմայի այլ նորություններ