Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը բացված սգո մատյանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը բացված սգո մատյանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն և գրառում կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Բարձր գնահատելով Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մեծ ներդրումն իր երկրի բարգավաճման և հզորացման գործում՝ կարևորում ենք նաև նրա արժեքավոր ավանդը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների ամրապնդման մեջ:

Այս դժվարին պահին կիսում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդի վիշտը և հայտնում մեր անկեղծ զորակցությունը»:

Այցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը զրույց է ունեցել նաև ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալհամ Ալսալամիի հետ:

Թեմայի այլ նորություններ