Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և «Գրանթ Թորոնթոն Հայաստան» ընկերության տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանին:



Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Սփյուռքի հայկական կազմակերպությունների այն նախաձեռնություններին, որոնք խթանում և ամրապնդում են Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ու միասնական օրակարգի ձևավորումը:

Հանդիպման ընթացքում Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել ֆրանսահայ համայնքի ներքին կյանքի անցուդարձերի ու ծրագրերի, առկա խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է Ֆրանս-հայկական խորհրդի և այլ ֆրանսահայ կազմակերպությունների ակտիվ գործունեությունը, ինչը պետք է համահունչ լինի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին:

«Գրանթ Թորոնթոն Հայաստան» ընկերության տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները:

Գուրգեն Հակոբյանն իր խոսքում նշել է, որ գործունեության ավելի քան 25 տարում սերտորեն համագործակցելով հայաստանյան պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, «Գրանթ Թորոնթոն Հայաստանը» իր ներկայությունն է հաստատել ավելի քան երկու տասնյակ երկրներում և տարածաշրջանում հանդես է գալիս որպես «լավագույն փորձի կրող» ընկերություն:

Թեմայի այլ նորություններ