Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    34%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    64%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    34%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    34%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    62%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին, որն Հայաստան է այցելել STARMUS VI փառատոնի շրջանակում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և ջերմությամբ հիշել անցյալ տարի Երևանում տեղի ունեցած իրենց հանդիպումը, երբ ինքը դեռ զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: «Ոչ վաղ անցյալում ունեցած մեր քննարկումներն այսօր արդեն իրականություն են դարձել և Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- ասել է նախագահը՝ նշելով, որ դա շատ կարևոր քայլ էր Հայաստանի համար:

Ժան Ժակ Դորդենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է վերադառնալ Հայաստան՝ հատկապես STARMUS-ի շրջանակում:

«Այս հիանալի փառատոնը կարողանում է մեկ հարկի տակ հավաքել գիտնականների, երաժիշտների և ամբողջ աշխարհից ժամանած շատ մարդկանց: Այդ բացառիկ համախմբումից է ձևավորվում նորարարությունը»,- նշել է նա:

Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենը նկատել է, որ Հայաստանը հաստատուն կերպով ջանքեր է գործադրում տիեզերագնացության ոլորտում իր տեղն ու դերն ունենալու համար:

«Այստեղ գտնվելու ընթացքում հանդիպել եմ շատ ուսանողների, որոնք մոտիվացված են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերքի հանդեպ: Համոզված եմ, որ դա կնպաստի Հայաստանի կարողությունների և արտադրողականության մեծացմանը, ինչն, անշուշտ, կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- նշել է Ժան Ժակ Դորդենը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել գիտակրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

Թեմայի այլ նորություններ