Մրցավայրից երկրպագելու եմ բոլորիդ. Կարեն Գիլոյանը հաջողություն է մաղթել «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի հայ մասնակիցներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Մրցավայրից երկրպագելու եմ բոլորիդ. Կարեն Գիլոյանը հաջողություն է մաղթել «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի հայ մասնակիցներին

Մրցավայրից երկրպագելու եմ բոլորիդ. Կարեն Գիլոյանը հաջողություն է մաղթել «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի հայ մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին:

Մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, իսկ Հայաստանը 21 մարզիկով ներկայացված կլինի 7 մարզաձևում՝ սամբո, հրաձգություն, կոխ ըմբշամարտ, սեղանի թենիս, լողափնյա վոլեյբոլ, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն անձամբ ներկա կլինի Վլադիվոստոկում կայանալիք մրցաշարին, հաջողություն է մաղթել պատանի մարզիկներին. «Իր մասշտաբով բավականին լավ մրցաշար է՝ 37 երկրի մասնակցությամբ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Մրցավայրից երկրպագելու եմ բոլորիդ և սպասելու եմ մեդալների»:

Սամբո մարզաձևում Հայաստանը ներկայացված կլինի բոլոր քաշային կարգերում՝ 5 պատանի մարզիկով: Սամբոյի հավաքականի անդամներից մեկը հանդես կգա նաև կոխ ըմբշամարտ մարզաձևում: Հրաձգություն մարզաձևում մեր երկիրը 4 մարզիկ կներկայացնի՝ ատրճանակ և հրացան մրցաձևերում: Սեղանի թենիս մարզաձևում կունենանք 4 ներկայացուցիչ, լողափնյա վոլեյբոլ մարզաձևում՝ 2, երկու մարզիկ կունենանք նաև թաեքվանդո մարզաձևում, 2 մարզիկ էլ ներկայացված կլինի գեղարվեստական մարմնամարզությունում:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԿԳՄՍՆ բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն է:

Նրա խոսքով` մրցաշարը մեծ փորձ կտա պատանի մարզիկներին. «Ունենք մեդալային հույսեր և լավ պատանիներ: Ցանկանում եմ, որ բոլորս բարձր և մարտական տրամադրվածությամբ մեկնենք մրցաշարին: Վստահ եմ՝ մասնակիցներն ամեն ինչ կանեն լավագույնս հանդես գալու և ՀՀ օրհներգը հնչեցնելու համար»:

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը: Բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հուլիսի 28-ին: Սամբոյի հավաքականի մարզիչ Արտաշ Սիմոնյանի խոսքով՝ բոլոր մարզիկներից բացառապես մեդալային մրցելույթներ է ակնկալում. «Մեր թիմում ընդգրկված բոլոր տղաները մեդալակիր մարզիկներ են: Միմիայն հաղթանակ ենք ակնկալում: Սեպտեմբերին Սերբիայում մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությանը, այնպես որ ԵԱ-ից առաջ այս մրցաշարը մեզ համար լավ փորձ կլինի»:

Մյուս մարզաձևերի ներկայացուցիչները ևս փաստել են, որ նախապատրաստական փուլը լավ են անցել և բարձր արդյունքներ են ակնկալում: ԿԳՄՍՆ-ի կողմից պատանի մարզիկներին նաև մարզահագուստ է տրամադրվել: «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել այսօր՝ հուլիսի 26-ին:

Նշենք՝ Հայաստանը նախկինում ևս մասնակցություն ունեցել է «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին: 2016 թվականին Յակուտսկում անցկացված մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, հրաձիգ Հայկ Բաբայանը դարձել է ոսկե մեդալակիր:

Թեմայի այլ նորություններ