Մինչև 2026-ը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 300 դպրոց և 500 մանկապարտեզ. ԿԳՄՍՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    64%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    62%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

Մինչև 2026-ը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 300 դպրոց և 500 մանկապարտեզ. ԿԳՄՍՆ

Մինչև 2026-ը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 300 դպրոց և 500 մանկապարտեզ. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ Համաձայնագրի համաձայն՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին:

ՀԲ վարկային միջոցներն ուղղվելու են Կառավարության ծրագրով նախատեսված մի շարք աշխատանքների իրականացմանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ` ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

Բացի դրանից` նախատեսված է մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից և չափորոշչին համապատասխանող բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ, որոնք նպաստելու են ԲՏՃՄ (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) ուղղությամբ կրթության որակի բարելավմանն ու դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմանը:

Վերը նշված վարկային միջոցները կուղղվեն թվարկված աշխատանքների մի մասի կատարմանը: Բացի դրանից` ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվելու են նորարարական ու զարգացման ծրագրեր՝ նպաստելով դասավանդման և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների զարգացմանը:

Թեմայի այլ նորություններ