Միլանում հայ դիզայներների նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք է ստացել տեղական և միջազգային մամուլում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    50%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Միլանում հայ դիզայներների նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք է ստացել տեղական և միջազգային մամուլում

Միլանում հայ դիզայներների նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք է ստացել տեղական և միջազգային մամուլում

Միլանում սեպտեմբերի 22-24-ն առաջին անգամ անցկացվել է «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը, որի շրջանակներում հայ դիզայներների նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք է ստացել տեղական և միջազգային մամուլում (այդ թվում՝ Harper’s Bazaar, Marie Claire, Elle, Fashion Week Online,The Spin-Off և այլ պարբերականներում):

Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
 
«Հայաստանի Հանրապետության համար 2022 թվականը կարևոր տարելից է, քանի որ երեսուն տարի առաջ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի միջև:
 
Վերջին երեսուն տարիների ընթացքում հայ-իտալական հարաբերությունները դրսևորվել են ոչ միայն դիվանագիտական և պաշտոնական հարթակներում, այն նաև մշակույթում, գրականության և, իհարկե, ձեռներեցության ոլորտներում:
 
Մասնավորապես մեծ հաջողություններ են գրանցվել տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում հայ-իտալական համագործակցությունների ստեղծման և հետագա զարգացման շրջանակներում, ինչի մասին են վկայում մի շարք կայուն համագործակցություններ:
 
Հաշվի առնելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու տեքստիլ ոլորտում հայ-իտալական փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության   նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 22-24-ը առաջին անգամ անց է կացվել «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը:
 
Միջոցառման անցկացման համար ընտրված ժամկետը պատահական չէր, քանի որ նույն օրերին Միլանում անց էր կացվում համաշխարհային նորաձևության ամենակարևոր միջոցառումներից մեկը` Միլանի նորաձևության շաբաթը:
 
Եռօրյա միջոցառման անցկացման վայրը Միլանի պատմական Վիսկոնտիի պալատն էր: Միջոցառման ընթացքում տեքստիլի և նորաձևության ոլորտի հայ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց արտադրանքը, կկազմակերպվեցին հանդիպումներ տեղական ընկերությունների, ինչպես նաև պոտենցիալ գործընկեր հանդիսացող մի շարք այլ կոմերցիոն կազմակերպությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ըստ աղբյուրի՝ համաժողովին մասնակցել են շուրջ 15 գործարարներ, ովքեր մեծապես հետաքրքրված էին ծանոթանալ տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում իտալական լավագույն փորձին:
 
Հայկական տեքստիլ ոլորտի արտադրական հնարավորությունները, շուկան և արտադրանքը ներկայացնելուց բացի, հայ գործարարները հնարավորություն են ունեցել նաև այցերի շրջանակներում ծանոթանալ Իտալիայի արտադրական հնարավորություններին:
 
«Համաժողովի բացմանը` սեպտեմբերի 22-ին, Միլանի Վիսկոնտիի պալատում, ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, ով իր խոսքում անդրադարձավ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիային և դրա շուրջ միջազգային հարթակներում իրազեկման կարևորությանը: Փոխնախարարը  շեշտադրեց  երկրի անգնահատելի ներուժը թեթև արդյունաբերության և ստեղծարար ոլորտներում: 
 
«Էնթերփրայզ Արմենիայի» ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Աննա Հայրոյանը հանդես եկավ Հայաստանի ներդրումային շնորհանդեսով՝ իտալացի և հայ գործարարներին ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում տեքստիլի ոլորտի ներդրումային հնարավորությունները, երկրի ներդրումային դաշտը, Իտալիա-Հայաստան առևտրաշրջանառության դինամիկան և միտումները:
 
Ելույթով հանդես եկավ նաև Իտալիայի նորաձևության ազգային պալատի պատվավոր նախագահ Մարիո Բոզելլին:  
 
Ներկայացվեց Էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված «Արտադրված է Հայաստանում» տեքստիլ գործարանների արտադրական հնարավորությունները ներկայացնող տեսահոլովակը, ինչպես նաև կայացան ընկերությունների միջև B2B ձևաչափով հանդիպումներ»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ 
 
Նշվում է, որ միջոցառման երկրորդ օրը` սեպտեմբերի 23-ին, կազմակերպվել է դիզայներների հավաքածուների նորաձևության ցուցադրություն, որին ներկայացված էին 8 դիզայներների (Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis) նոր հավաքածուները:  «Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր #StandwithArmenia (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է: Նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք ստացավ տեղական և միջազգային մամուլում (այդ թվում Harper’s Bazaar, Marie Claire, Elle, Fashion Week Online,The Spin-Off և այլ պարբերականներում)»,- տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և հավելում, որ նույն օրը կազմակերպվել են գործարար այցեր իտալական տեքստիլ գործարաններ՝ տեխնոլոգիական և մասնագիտական հնարավորություններին ծանոթանալու և հումքի գործարաններ, մասնավորապես՝ կտորի, թելի, ֆուրնիտուրայի ֆաբրիկաներ: Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև այցելել Միլանում անցկացվող հագուստի ամենամյա WHITE ցուցահանդես:

Թեմայի այլ նորություններ