Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կշարունակի Հայաստանում աջակցել վերադարձի եւ վերաինտեգրման գործընթացներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 15°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    55%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    54%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կշարունակի Հայաստանում աջակցել վերադարձի եւ վերաինտեգրման գործընթացներին

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կշարունակի Հայաստանում աջակցել վերադարձի եւ վերաինտեգրման գործընթացներին

Միգրացիոն ծառայության (ՄԾ) պետի տեղակալ Իրինա Դավթյանը մայիսի 17-ին ընդունել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միգրացիոն երկխոսությունների և համագործակցության գծով տնօրեն Մարտաին Փլյումին և ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրային։

Ինչպես ասված է Միգրացիոն ծառայության տարածած հաղորդագրությունում, կողմերն ամփոփել են երկկողմ համագործակցության ընթացիկ փուլն ու քննարկել նոր ծրագրերը։ ՄԾ վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրել է վերադարձի ոլորտի առաջնահերթությունները, համագործակցությունը ինչպես միջազգային, այնպես էլ հասարակական հատվածի դերակատարների հետ։

Մ․ Փլյումն, ամփոփելով Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի հայաստանյան ծրագիրը, հայտնել է, որ այն ավարտվում է ընթացիկ տարվա մայիսին, և ՄՔՄՄԿ-ն այս ուղղությամբ Հայաստանում կշարունակի գործունեություն ծավալել հուլիսի 1-ից նոր՝ Վերադարձի և վերաինտեգրման կառույցի ներքո։

«Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագիրը Հայաստանում շատ ոգեշնչող էր, և մենք կշարունակենք աջակցել Հայաստանի կառավարությանն այս ուղղությամբ՝ պահպանելով կարողությունների զարգացման և վերադարձող միգրանտներին վերաինտեգրման աջակցության բաղադրիչները»,-նշել է նա՝ հավելելով, որ ծրագիրը կծառայի ոլորտի կարիքներին և եղած բացերին։

Թեմայի այլ նորություններ