Մի մոռացեք նկարահանել մոտիվացիոն տեսանյութ. փոփոխություններ կան «Քայլ դեպի տուն» ծրագրում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Մի մոռացեք նկարահանել մոտիվացիոն տեսանյութ. փոփոխություններ կան «Քայլ դեպի տուն» ծրագրում

Մի մոռացեք նկարահանել մոտիվացիոն տեսանյութ. փոփոխություններ կան «Քայլ դեպի տուն» ծրագրում

Սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտադիմումների ընդունումից 5 օր անց արդեն 150 հայտ է ստացվել: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջ:

Դիմել են պատանիներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից:

Հայտադիմումների լրացման գործընթացում այս տարի նորություններ կան: Նախքան հայտը լրացնելը պետք է պատրաստել ծնողի կողմից հաստատման նամակը, որը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3qOsK1X:

Գրառման մեջ նաև ասված է.

«Մի մոռացեք նաև նկարահանել մոտիվացիոն տեսանյութ՝ ներկայացնելով ինքդ քեզ և պատասխանելով այն հարցերին, թե ինչու ես ուզում մասնակցել ծրագրին և ինչ ակնկալիքներ ունես:

Հայտադիմումը լրացնելու և մյուս բոլոր մանրամասներն ընթերցելու համար այցելեք մեր կայք՝ http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun»:

Թեմայի այլ նորություններ