Մեծ հնարավորություններ երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի նախագահի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Մեծ հնարավորություններ երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի նախագահի հետ

Մեծ հնարավորություններ երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ: Նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի և դրա հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվության բաժնից։

Սինգապուրի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի կողմից վավերացնելու համար: Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ այն մեծ հնարավորություններ կստեղծի երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է նախագահական ATOM (Advance TOMorrow) նախաձեռնությունը, որի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելն է: Նրա խոսքով՝ մի շարք պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային հռչակ ունեցող տեխնոլոգիական ձեռնարկություններ արդեն իսկ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, և նրանցից մի քանիսի հետ շուտով կկնքվեն նախնական պայմանագրեր:

Անդրադառնալով փոքր և հաջողակ պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկվել է մի շարք երկրների ղեկավարների հետ և արժանացել հավանության: Նախաձեռնության նպատակը փոքր պետություններին միավորելն է. համագործակցության և երկխոսության այս շրջանակում փոքր երկրները կկարողանան փորձ ու գաղափարներ փոխանակել, մշակել ապագայի վերաբերյալ տեսլական և օգնել միմյանց։ Սինգապուրի նախագահը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս ակումբի ստեղծման գաղափարի նկատմամբ:

Նախագահ Հալիմա Յակոբը Հայաստանի նախագահին հրավիրել է հարմար ժամանակ այցելել Սինգապուր:  

Թեմայի այլ նորություններ