Մենք վաղը նավթ չենք վաճառելու, այլ գաղափարներ. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Տոկիոյում
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    2 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Մենք վաղը նավթ չենք վաճառելու, այլ գաղափարներ. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Տոկիոյում

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։ Մարզիկը հանդես է եկել հենացատկի որակավորման փուլում և բարձր միավորներ վաստակել։

Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տպավորված է մեր մարզիկի ելույթով, և Հայաստանի օլիմպիական հավաքականին հաջողություններ է մաղթել։ «Սպորտը լավագույն ձևերից մեկն է աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու համար։ Օլիմպիական խաղերին մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակին հասնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը։

Ափսոսում եմ, որ ժամանակ չեմ գտնում սպորտով զբաղվելու՝ Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը Ճապոնիայի մայրաքաղաքում հետևում էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթներին որակավորման փուլում: «Արթուր Դավթյանի ելույթով հիացած եմ ու հպարտ. երկրորդ թռիչքը ֆանտաստիկ էր, շատ տպավորված եմ: Հուսով եմ՝ Արթուրը հայրենիք կվերադառնա մեդալով», — նշել է նախագահը: «Իհարկե միշտ հպարտ ես, երբ հայկական եռագույնը ինչ-որ տեղ տեսնում ես: Երբ Օլիմպիական խաղերի բացմանը մեր մարզիկները մտան մարզադաշտ, ուրիշ ցանկություն չունեի բացի ոտքի կանգնելուց և մյուսների հետ «Հայաստան» վանկարկելուց», — նշել է նախագահը: Ըստ նախագահի՝ սպորտը լավագույն ձևերից մեկն է՝ աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու:

 

Թեմայի այլ նորություններ