Մենք պարտավոր ենք զարգացնել ու հզորացնել մեր պետությունն ու բանակը. ԵԿՄ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    60%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Մենք պարտավոր ենք զարգացնել ու հզորացնել մեր պետությունն ու բանակը. ԵԿՄ

Մենք պարտավոր ենք զարգացնել ու հզորացնել մեր պետությունն ու բանակը. ԵԿՄ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ.
 
1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո, մեր ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Տեղի ունեցավ առաջին խորհրդարանական ընտրությունը, ստեղծվեց թղթադրամը, մենք ունեցանք պետական օրհներգ, զինանշան, դրոշ:
Մենք կարողացանք մեր համազգային միասնության ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու մեր դարավոր երազանքը:
 
Առաջին Հանրապետությունը կարճ տեւեց, սակայն այն մեծ ազդեցություն ունեցավ ցեղասպանությունից վերհառնող մեր ժողովրդի համար իր բնօրրանում վերակերտելու Պետականությունը: Կրկնում ենք եւս մեկ անգամ, մենք պարտավոր ենք մշտապես ուսումնասիրել մեր անցած պատմությունը, դասեր քաղել սխալներից: Պետք է ի գիտություն ընդունենք, որ մեր նվաճումները միասնության ու կայունության արդյունքն են:
 
Դասեր քաղելով պատմության էջերից մենք 80-ականների վերջին կարողացանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ համախմբվել եւ կերտել մեր պատմության հերթական փառահեղ էջը ՝ Արցախյան Ազատամարտը:
 
Փա՛ռք հանուն հայրենիքի նահատակված քաջերին:
 
Մենք հաղթահարել ու այսօր էլ հաղթահարում ենք բազում դժվարություններ, եւ շարունակում ենք արարել: Մենք պարտավոր ենք զարգացնել ու հզորացնել մեր պետությունն ու բանակը: Երկրապահը որպես միասնության խորհրդանիշ, ամուր ընտանիք է՝ պատրաստ ծառայելու հայրենիքին: Երկրապահ կամավորականները հավատարիմ իրենց սուրբ գործին միասնական կանգնած են մեր պետության սահմաններում: Երկրապահները չեն հուսահատվել, չեն ընկճվել: Երկրապահները հավատում են, որ հաղթանակները դեռ առջեւում են։
 
Սիրելի՛ հայրենակիցներ
 
Մեր առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար մեզ միայն համազգային համախմբվածություն է անհրաժեշտ:
 
Ինչպես ասել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է»:
 
Սիրելի՛ հայրենակիցներ
 
Շնորհավորում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ։ Խաղաղություն եւ բարգավաճում մեր հայրենիքին, ուժ եւ հզորություն մեր բանակին։
 
Աստված պահապան:
 
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
 
Փա՛ռք Բանակին, Երկրապահին, ազատամարտիկներին,
Փա՛ռք հայ զինվորին,
Փա՛ռք հայ ժողովրդին,
Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
 
ՀՀ ԵԿՄ վարչություն

Թեմայի այլ նորություններ