«Մենք պարտավոր ենք գտնել ճիշտ բանաձև, որ փոշու հետ կապված իրավիճակը Երևանում լինի կառավարելի». փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

«Մենք պարտավոր ենք գտնել ճիշտ բանաձև, որ փոշու հետ կապված իրավիճակը Երևանում լինի կառավարելի». փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

«Մենք պարտավոր ենք գտնել ճիշտ բանաձև, որ փոշու հետ կապված իրավիճակը Երևանում լինի կառավարելի». փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում կազմվել է 32 արձանագրություն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ակտերի թիվն ավելացել է երեք անգամ: Դրանք մասնավորապես, ապօրինի շինությունների կառուցման և հողազավթման, շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման և սանիտարական կանոնների խախտման դեպքեր են: Կարևորելով ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացումը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքն այսուհետ շատ ավելի խիստ է մոտենալու շինարարական ստանդարտներին: 
«Երևանում մենք ունենք օդի աղտոտվածության խնդիր, առաջինը շահագործվող հանքերն են, որոնք, վստահ եմ, չունեն փոշու որսիչ կայաններ, երկրորդը շինարարությունն է, որը շատ մեծ ծավալների է հասնում, միայն նախորդ տարի 4000-ից ավել շինթույլտվություններ են տրվել, և երրորդը տրանսպորտն է: Մենք պարտավոր ենք գտնել ճիշտ բանաձև և խնդիրը  լուծել այնպես, որ փոշու հետ կապված իրավիճակը Երևանում լինի կառավարելի»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: 
***
Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով տեղի ունեցած միջադեպի պատասխանատու կառուցապատողը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Վերջինի նկատմամբ նշանակվել է 1.5-2 մլն դրամի տուգանք: 
***
Մայրաքաղաքում ամբողջությամբ կլուծվի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10 և 17 շենքերի բնակիչների խնդիրը: Համայնք - կառուցապատող-բնակիչ գործակցության շրջանակում որոշում է կայացվել տեղում կառուցել նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով: 
«Երևանում այսօր չորրորդ կարգի վթարայնության 13 շենք կա, և մենք փուլ առ փուլ պետք է ամբողջությամբ լուծենք    այդ խնդիրը: Գործընթացը մի շարք հասցեներում  արդեն սկսված է, տարբեր տեղերում տարբեր խնդիրներ ունենք և մենք պետք է յուրաքանչյուրի առնչությամբ ուղեգծենք հստակ ճանապարհներ ու մոտեցումներ»,- շեշտել է փոխքաղաքապետ Ավինյանը:  
***
Այս շաբաթվա ընթացքում թիվ 38 երթուղու փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն միջին դասի «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով: Փոքր դասի ավտոբուսներով էլ շահագործման կհանձնվեն Նորք Նորք ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն իրար կապող 40 և Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող 67 համարի երթուղիները: 
***
Որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն՝ Երևանում կստեղծվի մունիցիպալ ոստիկանություն: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝ հայեցակարգի մշակման ու համակարգի ստեղծման ուղղությամբ: 
***
Մինչև այս շաբաթվա վերջ համայնքի ձեռք բերած նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը կլինի Երևանում: Հաջորդ փուլով նախատեսվում է տրոլեյբուսային հավաքակայանը համալրեր ևս 15 շարժակազմով: 
***
Երևանում հասարակական տրանսպորտի նոր խելացի կանգառասրահների տեղադրման համար կմշակվի հայեցակարգ: Աշխատանքներն ընթացքի մեջ են, դիզայներները էսքիզային տարբերակներ են մշակում: 
***
Ավարտին է մոտենում Երևանյան լճի ափամերձ տարածքի բարեկարգման ծրագիրը: Բնակիչների լիարժեք հանգստի համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: 
***
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Այն ունենալու է մեծ դահլիճներ, ստորգետնյա ավտոկայանատեղի, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներ, սանհանգույցներ, հանդերձարաններ։ Մարզական օջախը համապատասխանելու է բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար: 

Թեմայի այլ նորություններ