Մեկնարկել են Մ-11-Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Մեկնարկել են Մ-11-Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ-11-Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Օգոստոսի երկրորդ կեսից արդեն ընթանում են Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ծրագիրն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 14,5 կլիոմետր, որից շուրջ 6 կիլոմետրը՝ բնակավայրերի ներսում: Ասֆալբետոնյա շերտի տեղադրման մակերեսն ընդգրկելու է շուրջ 68 հազար քառակուսի մետր:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 224 միլիոն 800 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն: «Նախատեսվում է իրականացնել ճանապարհի հիմքի տեղադրման, միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման համակարգի, բնակավայրերում՝ մայթերի կառուցման, կահավորման եւ գծանշման աշխատանքներ: Շինարությունը նախատեսված է ավարտել եկող տարվա ընթացքում:

Այս ճանապարհը հիմնանորոգման չի ենթարկվել 1983 թվականից սկսած: Ճանապարհի անցանելիության ապահովումը կապված էր բազմաթիվ դժվարությունների հետ՝ հատկապես ձմռան ամիսներին: Կենսական կարեւոր նշանակության այս ծրագրի իրականացման արդյունքում Ծովակ, Լճավան, Մաքենիս եւ Ախպրաձոր համայնքներում կնկատվի տնտեսական զարգացում ու աշխուժություն: Միաժամանակ այն կնպաստի տուրիզմի զարգացմանը, քանի որ այս ճանապարհի սպասարկման տիրույթում են գտնվում միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից մեկը համարվող Մաքենիսի վանական համալիրը, Ախպրաձորի տարածքում գտնվող քաղաք-հնավայրը, Ծովակի կիկլոպյան բերդ-ամրոցը, Ռուսա Առաջինի թողած ուրարտական արձանագրությունը, պատմության եւ բնության բազմաթիվ այլ կարեւոր հուշարձաններ»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

 

Մեկնարկել են Մ-11-Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները Օգոստոսի երկրորդ կեսից արդեն...

Опубликовано ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Четверг, 20 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ