Մայր և որդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    19 կմ/ժ
  • Լոռի 14°C
    54%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    73%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    66%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    78%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    53%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Մայր և որդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Մայր և որդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իր կողմից շահագործվող «ԲՄՎ 525Ի» մակնիշի ավտոմեքենան, 2020թ.մայիսի 10-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություն՝ վարել է տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ, դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և բախվել  Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի 27-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենային: Իր գործողություններով պայմանավորելով տվյալ վթարի առաջացումը և ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ 27-ամյա վարորդին և 65-ամյա  ուղևորին՝ վերջինիս մորը՝ անզգուշությամբ պատճառել է մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված  չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ