Մայիսյան եռատոնը եղել է, կա ու մնալու է մեր ամենափառավոր ու հպարտություն պարգևող տոներից. ԱՀ ԱԺ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    13 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    13 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Մայիսյան եռատոնը եղել է, կա ու մնալու է մեր ամենափառավոր ու հպարտություն պարգևող տոներից. ԱՀ ԱԺ նախագահ

Մայիսյան եռատոնը եղել է, կա ու մնալու է մեր ամենափառավոր ու հպարտություն պարգևող տոներից. ԱՀ ԱԺ նախագահ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է.

«Սիրելի´ հայրենակիցներ

Մայիսյան եռատոնը եղել է, կա ու մնալու է մեր տոնացույցի ամենափառավոր ու հպարտություն պարգևող տոներից:

Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում անգնահատելի ներդրում ունեցավ արցախահայությունը: Հայրերի ու պապերի սխրանքով դաստիարակված մերօրյա հերոսները խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝ հանուն արդարության, ազատության և մարդասիրության՝ պայքարելով հայատյացության, բռնության ու բարբարոսության դեմ:

Եռատոնի խորհուրդն ամբողջացավ Հայոց բանակի ծննդով, որի հերոս մարտիկներն արյամբ կերտեցին բազում հաղթանակներ:

Փառք ու պատիվ հանուն հայրենյաց իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին: Խունկ ու խոնարհում նրանց վառ հիշատակին:

Սիրելի´ արցախցիներ

Ճիշտ է, այսօր հուսահատ ու ապագայի հանդեպ անորոշ տրամադրությամբ ենք դիմավորում եռատոնը, բայց համոզված եմ՝ այն միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և հաղթանակների վերածննդի ուղենիշ:

Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները, վերակազմակերպվել, վերարժևորել յուրաքանչյուր քայլ և պահանջատեր լինել։

Սրընթաց գործող ադրբեջանական քարոզչամեքենան այսօր Արցախը պահում է լիակատար շրջափակման պայմաններում՝ պարտադրելով խաղի իր կանոնները:

Սակայն մեր ոգին վճռական է, կամքը՝ անկոտրում:

Թող Բարձրյալի կամոք փառապանծ հաղթանակները զորավիգ լինեն մեզ խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում»:

Թեմայի այլ նորություններ