Մայիսի 28-ը մեր ազգային ինքնակազմակերպման, միասնականության, ինքնավստահության խորհրդանիշն է. Արթուր Դավթյանի ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Մայիսի 28-ը մեր ազգային ինքնակազմակերպման, միասնականության, ինքնավստահության խորհրդանիշն է. Արթուր Դավթյանի ուղերձը

Մայիսի 28-ը մեր ազգային ինքնակազմակերպման, միասնականության, ինքնավստահության խորհրդանիշն է. Արթուր Դավթյանի ուղերձը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
1918թ. մեր պապերը անասելի ծանր, թվում է՝ անելանելի պայմաններում, մեր ժողովրդի համար ճակատագրական պահին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերսամարտերում աննկարագրելի սխրանքով, ինքնազոհողությամբ ու հայրենանվիրումով նվաճեցին անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը:

Այդ հենքի վրա այսօր ունենք երրորդ հանրապետությունը, որի լինեիության, հարատևության մեր բաժին ընթացքի ապահովման պատիվն ու պատասխանատվությունն ընկած է բոլորիս ուսերին:
Մայիսի 28-ը մեր ազգային ինքնակազմակերպման, միասնականության, հայրենատիրության, սեփական ուժերին հավատալու և ինքնավստահության խորհրդանիշն է:

Արժեքներ որոնց հանդեպ անփութությունը, որոնց թեագնահատումը կարող են կործանարար լինել:

Անկախության ու պետության շարունակականությունը նաև մեր ներքին համերաշխության, փոխադարձ հանդուրժողականության, քաղաքացիական բարձր գիտակցության, իրավակարգի և օրինականության նկատմամբ խորին ակնածանքի գինն ունի:

Մենք չունենք այլընտրանք, քան հանրային ու պետական ինստիտուտների, ներքին ու արտաքին անվտանգության կառուցակարգերի ամրապնդումը:

Մեր ամենօրյա, անդուլ աշխատանքի ելակետն ու շարժառիթը հանրային բարիք ստեղծելը, այս հողն ու ջուրը սնելն ու փայփայելը պետք է լինեն և մեր հայրենակիցների՝ տուն վերադառնալու, մեզ հետ ուս-ուսի տված հայրենի պետությունը շենացնելու բոլոր պայմաններն ստեղծելը:

Կրկին շնորհավորում եմ այս նվիրական տոնի առթիվ:

Բոլորիս մաղթում եմ մեծ ու փոքր հաղթանակներ մեր ընդհանուր նպատակներին հասնելու աննահանջ ճանապարհին՝ այն գիտակցությամբ, որ չկա ու չպետք է լինի մեզ համար պետությունից և պետականությունից ավելի կարևոր ու ավելի թանկ բան»:

Թեմայի այլ նորություններ