Մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից բարձրագույն կրթությունն առաջնահերթություն է. Կարեն Թռչունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    82%
    1 կմ/ժ
  • Արարատ 10°C
    57%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    83%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    64%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից բարձրագույն կրթությունն առաջնահերթություն է. Կարեն Թռչունյան

Մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից բարձրագույն կրթությունն առաջնահերթություն է. Կարեն Թռչունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը մեկնել են Ղրղզստանի Հանրապետություն:

Նրանք մասնակցել են Եվրասիական տնտեսական համաժողովին, որը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 26-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում:

Միջոցառմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների, պետական գերատեսչությունների, միջազգային, գիտակրթական, տնտեսական կառույցների, ինչպես նաև երրորդ երկրների ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել պլենար-քննարկումներ, որտեղ ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ելույթ է ունեցել «Ցանցային ձևերի զարգացման փոխազդեցությունը բարձրագույն կրթության ծրագրերի իրականացման գործընթացում» քննարկման ժամանակ: Նա անդրադարձել է ՀՀ-ում ընթացող բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, որոնց հիմքում թվային ժամանակաշրջանի նորարարական պահանջներն են դրված:

«Հայաստանի` մինչև 2030 թվականի զարգացման տեսլականում երկրի կայուն առաջընթացի համար մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից բարձրագույն կրթությունն առաջնահերթություն է դիտվում: Ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համակարգի ամբողջական և էական փոփոխություն, որի հիմքում օրենսդրական նոր չափանիշների ներդրումն ու լիարժեք իրագործումն են դրվելու»,- նշել է Կարեն Թռչունյանը:

Բարձրագույն կրթության ոլորտի արդյունավետ զարգացման տեսանկյունից նախարարի տեղակալը կարևորել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի և «Հայաստանի Հանրապետության մինչև 2030 թվականը կրթության պետական ծրագրի» նախագծերը, որոնցով սահմանվում են բարձրագույն կրթության ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական, իրավական, ֆինանսական և տնտեսական հիմքերը։

«Օրենքների նախագծերը հնարավորություն են ընձեռում բուհերին մշակել համատեղ կրթական ծրագրեր (այդ թվում՝ օտարերկրյա բուհերի հետ)` շնորհելով բարձրագույն կրթության միասնական որակավորում»,- փաստել է Կ. Թռչունյանը:

Նա նաև ընդգծել է, որ բարեփոխումների համատեքստում նպատակային են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման և լիցենզավորման չափանիշների վերանայումը, նոր պահանջների սահմանումը, բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչի ավելացումը, բարձրագույն կրթական ծրագրերի հավատարմագրումը, սովորողների շարժունության խթանումը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի վերանայումը, համատեղ կրթական ծրագրերի մշակմամբ կրկնակի դիպլոմների շնորհումը և այլն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթ է ունեցել «Ռազմավարություն — 2025. Երիտասարդության հայացքը ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ» խորագրով քննարկմանը։

Թեմայի այլ նորություններ