Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից. քննարկում ԱԺ հանձնաժողովում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից. քննարկում ԱԺ հանձնաժողովում

Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից. քննարկում ԱԺ հանձնաժողովում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին:

«Գործնականում բազմաթիվ օրինակների ենք հանդիպել, երբ կոնկրետ լրատվամիջոցների լրագրողները պարբերաբար խախտում են պետական մարմիններում, մասնավորապես, ԱԺ աշխատանքային գոտում գործող կանոնները, ինչի մասին պետական մարմնի կողմից զգուշացվում են լրատվական գործունեություն իրականացնողները, սակայն դրան չի հետևում որևէ գործողություն լրատվամիջոցների կողմից:

Այսինքն՝ այդ լրագրողները շարունակում են նույն տրամաբանությամբ պարբերաբար խախտել աշխատանքային գոտում եղած կանոնները՝ ընդհուպ խախտելով նաև լրագրողական էթիկայի կանոնները, վիրավորելով պատգամավորներին, սպառնալով նրանց, խաթարելով ոչ միայն ԱԺ-ի, այլև հենց իրենց գործընկերների բնականոն աշխատանքը:

Այս բացը լրացնում ենք օրենքում, որպեսզի պետական մարմինը վերջիվերջո կարողանա դադարեցնել հավատարմագրումը աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, օրենքի նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

Նախագծում կատարվել են փոփոխություններ, ըստ այդմ՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից:

«Ընդ որում՝ լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել, միայն եթե հավատարմագրման դադարեցման մասին նախազգուշացվել է լրատվամիջոցը, և մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է 6-րդ հոդվածով նախատեսված կանոնները, այն է՝ աշխատակարգի կանոնները:

Լրատվամիջոցը հնարավորություն կունենա փոխելու լրագրողին: Գործնականում լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունը չի զրկվելու պետական մարմնում ներկայացված լինելու իր հնարավորությունից»,- ասաց Հովհաննիսյանը:

Թեմայի այլ նորություններ