Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մարզում իրականացվող արդյունավետ ծրագրերի ու հատկապես համավարակով պայմանավորված այս օրերին մարզին ցուցաբերված մեծ աջակցության համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մարզում իրականացվող արդյունավետ ծրագրերի ու հատկապես համավարակով պայմանավորված այս օրերին մարզին ցուցաբերված մեծ աջակցության համար

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մարզում իրականացվող արդյունավետ ծրագրերի ու հատկապես համավարակով պայմանավորված այս օրերին մարզին ցուցաբերված մեծ աջակցության համար

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Լոռու մարզպետարանի լրատվության բաժնից՝ "Հայաստանի մանուկներ" (ՔՈԱՖ) հիմնադրամի կողմից Հայաստանում, այդ թվում և Լոռու մարզում կատարված աշխատանքների ամփոփման նպատակով տեսակապի միջոցով քննարկում անցկացվեց, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան, նորին գերազանցություն տիկին Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լուսինե Վարդանյանը, այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ներկաներին ողջունեց Գ. Մարկոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը, Հայաստանում Էստոնիայի դեսպանատանը, ՔՈԱՖ-ին մարզում իրականացվող արդյունավետ ծրագրերի ու հատկապես համավարակով պայմանավորված այս օրերին մարզին ցուցաբերված մեծ աջակցության համար: Մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն:

Ինչպես հայտնի է, որպես Եվրոպական միության հումանիտար ծրագրի զարգացում՝ Լոռու մարզի 26 բուժհաստատության տրամադրվել են վարակի տարածումը կանխող պարագաներ, Էստոնիայի կառավարության կողմից տրամադրվող դրամաշնորհն էլ ուղղվել է նույն համայնքներում բժշկական նորագույն պարագաների և սարքավորումերի ձեռքբերմանը: Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՔՈԱՖ-ը մարդասիրական օգնություն է ցուցաբերել մարզի 28 համայնքի շուրջ 1000 ընտանիքի:

Հիշեցնենք նաև, որ ՔՈԱՖ-ը 2015թ-ից Լոռու մարզում իրականացնում է նաև ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՔՈԱՖ-ի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը տեղակայված է Դեբեդ համայնքի գեղատեսիլ կիրճում:

Ինչպես նշեցին պատասխանատուները, համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ՝ այն վերստին իր դռները կբացի սեպտեմբերի 22-ին:

Թեմայի այլ նորություններ