Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն. Գիտանաս Նաուսեդա
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    19 կմ/ժ
  • Լոռի 15°C
    49%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն. Գիտանաս Նաուսեդա

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն. Գիտանաս Նաուսեդա

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն: Այս մասին հայտարարեց Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ժամանակ:

Սա Լիտվայի նախագահի առաջին այցելությունն է Հայաստան: Նա նշեց՝ տպավորված է հյուրընկալությամբ: Նաուսեդան  հիշեցրեց՝ 1991 թվականին Լիտվան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը:

«Այդ ժամանակից առ այսօր մենք օժանդակել ենք ձեր ջանքերին, ինչպես նաև ժողովրդավարական արժեքներին ձեր անցումին: Լիտվան օժանդակում է Արևելյան գործընկերության ծրագրերին: Լիտվան օժանդակում է Հայաստանի ինտեգրմանը եվրոպական ընտանիքին»,- ասաց Նաուսեդան՝ հավելելով, որ իրենք ՀՀ-ԵՄ հարաբերություններում լայն շրջանակ են ներկայացնում:

Լիտվայի նախագահը ողջունեց Հայաստանի կառավարության ջանքերը հատկապես արդարադատության համակարգում: «Մենք ցանկանում ենք, որ դուք շարունակեք ժողովրդավարության այս ճանապարհը, որ կհանգեցնի ձեր սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասաց նա:

Նաուսեդան անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցին: «Լիտվան օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն»,-ասաց Լիտվայի նախագահը՝ ընդգծելով, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի ջանքերը նույնպես  ուղղված են դրան:

Նա նշեց, որ առավոտյան հնարավորություն է ունեցել ծաղիկներ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: «Սա մի բան է, որը երբևիցե ոչ մի ձևով այս երկրագնդի վրա չպետք է կրկնվի»,- նշեց Նաուսեդան:

Նա անդրադարձավ նաև Ուկրաինայի իրավիճակին: Նա ընդգծեց, որ ազատությունը ողջ ժողովրդավարական աշխարհի համար չափազանց կարևոր է՝ հավելելով, որ ամեն ձևով պետք է օժանդակել ուկրաինացիներին:

Լիտվայի նախագահը վստահություն հայտնեց, որ իր այցելությունը կօժանդակի Հայաստանի և Լիտվայի, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների խորացմանը: Նա այս առումով մեծ ներուժ է տեսնում: Նաուսեդան հավատում է, որ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում՝ բիզնեսի, մշակույթի, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում կարելի է երկու կողմից էլ օգուտ ստանալ:

Թեմայի այլ նորություններ