Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը հայ-մոնղոլական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 7°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    74%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը հայ-մոնղոլական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Փաշինյան

Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը հայ-մոնղոլական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Մոնղոլիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմագույն շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ մոնղոլ ժողովրդին Մոնղոլիայի ազգային տոնի կապակցությամբ։

Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Մոնղոլիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցում։

Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը հայ-մոնղոլական հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին Ազգային տոնի կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Մոնղոլիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդումն ու զարգացումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-մոնղոլական համագործակցությունն ու առկա քաղաքական երկխոսությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

Թեմայի այլ նորություններ