Կրակի կառավարման մարզումներ, մարտավարական պարապմունք և ուսումնական տագնապ (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    54%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Կրակի կառավարման մարզումներ, մարտավարական պարապմունք և ուսումնական տագնապ (լուսանկարներ)

Կրակի կառավարման մարզումներ, մարտավարական պարապմունք և ուսումնական տագնապ (լուսանկարներ)

Ինչպես տեղեկացավ interLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ զինծառայողների կրակային հմտություններն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 19-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են հրետանու կրակի կառավարման մարզումներ: Զինծառայողներն իրականացրել են նշանակետերի հայտնաբերման և հրետանու կրակի կառավարման գործնական վարժություններ՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն։

Մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրները կատարելու, մասնագիտական հմտությունները և տեսական գիտելիքները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասի նորակոչիկների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական պարապմունք: Ստորաբաժանման հրամանատարները նորակոչիկներին հրահանգավորել են պահպանել անվտանգության կանոնները։

Անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 19-ին ազդարարվել է ուսումնական տագնապ։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ռազմական տեխնիկան և հաստիքային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Զինծառայողները գործել են ըստ մարտական հաշվարկի՝ ճշգրիտ  կատարելով առաջադրված խնդիրները։

Թեմայի այլ նորություններ