Կոտայքի մարզպետը և Ֆրանսիայի դեսպան Լույոն զրուցել են մարզի զարգացման հեռանկարների շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Կոտայքի մարզպետը և Ֆրանսիայի դեսպան Լույոն զրուցել են մարզի զարգացման հեռանկարների շուրջ

Կոտայքի մարզպետը և Ֆրանսիայի դեսպան Լույոն զրուցել են մարզի զարգացման հեռանկարների շուրջ

Ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին՝ Ֆեյսբուքում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: 

Ողջունելով դեսպանին և դեսպանության ներկայացուցիչներին՝ մարզպետը կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապը, շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում բարեկամ Ֆրանսիայի ցուցաբերած շարունակական աջակցության և վերաբերմունքի համար:

Ահարոն Սահակյանը և դեսպան Լույոն զրուցել են մարզի զարգացման հեռանկարների մասին, անդրադարձել զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, ինչպես նաև տնտեսական ոլորտներին:

«Պիտի նշեմ, որ ֆրանսիական կողմի հետ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել նախորդ տարիներին, և այսօր էլ պատրաստ ենք համատեղ ծրագրեր իրականացնել՝ ի շահ մեր երկու պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդների»,- նշել է մարզպետը և ավելացրել, որ տիկին դեսպանը խոսել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի մասին, որը կկայանա Լիոնում։

Դեսպանը հետաքրքրվել է մարզի ունեցած պոտենցիալից և հայտնել, որ պատրաստ է աջակցելու այն բոլոր նախաձեռնություններին, որոնք էլ ավելի կամրապնդեն հայ-ֆրանսիական հարաբերությունները և տարբեր ուղղություններով նոր համագործակցությունների հիմք կդառնան:

«Դեսպանի հետ նաև այցելել ենք Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց, որտեղ ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցում է իրականացվում: Դպրոցում ներկա ենք եղել ֆրանսերենի յուրօրինակ միջոցառմանը. աշակերտներն առիթ են ունեցել շփվելու դեսպանի հետ նաև ֆրանսերենով»,- գրառման վերջում նշել է Կոտայքի մարզպետը:

Թեմայի այլ նորություններ