Կորոնավիրուսային նոր հակառեկորդ Վրաստանում՝ արձանագրվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք, ապաքինվել է 9 մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    69%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Կորոնավիրուսային նոր հակառեկորդ Վրաստանում՝ արձանագրվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք, ապաքինվել է 9 մարդ

Կորոնավիրուսային նոր հակառեկորդ Վրաստանում՝ արձանագրվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք, ապաքինվել է 9 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք: Այս տվյալները հրապարակում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1830 դեպք:

Ապաքինվել է ևս 9 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1334։

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 882 մարդ:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 57 նոր դեպքից 25-ը կապված է Աջարիայի հետ:

Նրա խոսքով, նոր դեպքերից 18-ը վարակվածների հետ շփման մեջ եղած անձինք են, 8-ի դեպքում վարակման աղբյուրն անհայտ է, ընթանում է համավարակաբանական հետազոտություն:

«Այսօրվա տվյալներով, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 57 դեպք: Այստեղից 5-ը կապավ է «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, 14-ի վարակման աղբյուրը Բաթումի քաղաքն է, 18-ը վարակվածների հետ շփման մեջ եղած անձինք են, չորս վարակված ունի Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, երեք դեպք ներմուծված է, այստեղից երկուսը բեռնատարի վարորդներ են: Հինգ վարակված բուժանձնակազմի անդամներ են, 8 պացիենտի դեպքում ընթանում են համավարակաբանական հետազոտություններ: 57-ից 25 պացիենտի վարակման աղբյուրն Աջարիան է»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:

Էզուգբաիայի խոսքով, ապաքինվել է ևս 9 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է վարակվածների 73 տոկոսը:

Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այս պահին կովիդ կենտրոններում բուժվում է 469 պացիենտ, այստեղից 18-ի վիճակը ծանր է, իսկ չորսի վիճակը ծայրահեղ ծանր:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցին, ապա այնտեղ այս պահին բուժվում է 22 կովիդ վարակակիր: Նրանցից մեկի վիճակը ծանր է, իսկ մեկինը ծայրահեղ ծանր:

Էզուգբաիայի խոսքով, գրանցվում է դեպքերի աճ, սակայն վարակի երկրորդ ալիքը սպասվում է հոկտեմբերի վերջին, նոյեմբերի կեսերին, երբ կակտիվանան սեզոնային վարակները:

«Մենք չենք խոսում, որ սա երկրորդ ալիքն է, երկրորդ ալիքի մասին կխոսենք ձմռան սեզոնին, հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերին, երբ կակտիվանան սեզոնային վարակները: ՈՒնենք կորոնավիրուսի դեպքերի աճ, որոնք կապված են ներքին զբոսաշրջության հետ»,- հայտարարել է Էզուգբաիան:

Ըստ Մարինա Էզուգբաիայի, տասնյակ դեպքերը ծանր բեռ չեն լինի բժշկական ոլորտի համար, բայց այն չպետք է վերածվի հարյուրավոր դեպքերի:

Աղբյուր՝ https://1tv.ge/am/

Թեմայի այլ նորություններ