Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում և Արցախում․ հաստատված 139 նոր դեպք և 214 առողջացած, Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 7°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    74%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում և Արցախում․ հաստատված 139 նոր դեպք և 214 առողջացած, Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում և Արցախում․ հաստատված 139 նոր դեպք և 214 առողջացած, Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42616 դեպք, որոնցից 35907-ն` առողջացած, 850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5605 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 193693 թեստավորում: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարության լրատվության բաժնից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 139 նոր դեպք և 214 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 254 է:

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 33 քաղաքացի: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության լրատվության բաժինը։

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 114 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8797 փորձանմուշի հետազոտություն:

Թեմայի այլ նորություններ