Կիպրոսի եկեղեցու առաջնորդը համոզված է, որ Թուրքիան ձգտում է գրավել Կիպրոսի ամբողջ կղզին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Կիպրոսի եկեղեցու առաջնորդը համոզված է, որ Թուրքիան ձգտում է գրավել Կիպրոսի ամբողջ կղզին

Կիպրոսի եկեղեցու առաջնորդը համոզված է, որ Թուրքիան ձգտում է գրավել Կիպրոսի ամբողջ կղզին

Կիպրոսի ուղղափառ եկեղեցու ղեկավար Քրիսոստոմ Երկրորդը կարծում է, որ Թուրքիան, որն արդեն վերահսկում է կղզու ավելի քան մեկ երրորդը, ձգտում է գրավել ողջ Կիպրոսը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է կիրակի օրը Զատկի քարոզի ժամանակ։

Նրա խոսքով, «կիպրական հելլենիզմը», այսինքն՝ կղզու հունական քաղաքակրթությունն ու մշակույթը, տառապում է 1974 թվականին կղզի թուրքական ներխուժման հետևանքներից։

«Եվ չնայած բոլոր ցավալի զիջումներին, որոնք մենք արել ենք՝ անկեղծորեն ձգտելով խաղաղ լուծում գտնել Կիպրոսի խնդրին, այն ոչ միայն մնում է չլուծված, այլ, ընդհակառակը, մենք կանգնած ենք Վարոշա փակ տարածքում բնակեցման սպառնալիքների դեմ (Վարոշան գտնվում է կղզու բուֆերային գոտում՝ Ֆամագուստա քաղաքի առողջարանային գոտում, որը, համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, չի կարող բնակեցվել մինչև կիպրահույն սեփականատերերի կամ նրանց ժառանգները վերադարձը, որոնք վտարվել են 1974 թվականին) Թուրքիայի ակնհայտ մտադրությամբ՝ գրավել ողջ Կիպրոսը»,- ասել է արքեպիսկոպոսը, որը վաղուց հայտնի է որպես կղզու վրա թուրքական ցանկացած ազդեցության հակառակորդ և որպես Կիպրոսի և Հունաստանի միջև հարաբերությունների առավելագույն ամրապնդման կողմնակից:

Թեմայի այլ նորություններ