Խնդիրն այն է, որ այսօր սեղանին ստորարգման որևէ փաստաթուղթ չկա․ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    20 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    86%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Խնդիրն այն է, որ այսօր սեղանին ստորարգման որևէ փաստաթուղթ չկա․ վարչապետ

Խնդիրն այն է, որ այսօր սեղանին ստորարգման որևէ փաստաթուղթ չկա․ վարչապետ

Խնդիրն այն է, որ այսօր սեղանին ստորարգման որևէ փաստաթուղթ չկա, հենց պրոբլեմն այն է, որ թուղթ չկա սեղանին։ Այս մասին այսօր  հանրային հեռուստաընկերությունու տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե ուղթ լինի դա լավ նշան կլինի, քանի որ կնշանակի, որ մենք շատ մոտ ենք խաղաղությունը և իդիալական չէ այդ թուղթը, բայց մտածելու բան կա»,–ասաց նա։

Վարչապետն ասաց, որ զիջել–չզիջձելը շատ հարաբերական բաներ են։ «Ես ասում եմ, որ ՀՀ–ն 29 հազար 80 քմ է, որովհետև ՀՀ միջազգայինորեն ճանաչված սահմանը այդքան է։ Այս արձանագրումից հետո ինչու որևէ մեկը ինձ պե՞տք է անվանի դավաճան, և ով է այդ որևէ մեկը պոտեցնյալ, նա ով համարում է, որ Հայաստանի տրածաքը 300 հազար քառակուսի մետր է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի չենք հասել 300 հազար քառակուսի մետրին։ Կան նաև այդպես մտածող մարդիկ, գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է եթե թույլ կտրվի այդպե սասել ծովից ծով գաղափարից և դա դավաճանություն է, կարող են են լինել այդպիսի մարդիկ։ Բայց մենք ասում ենք, որ խաղաղության գաղափարի հիմքում մեր ըմբռնմամբ պետք  է լինի և տրամաբանական է, ՀՀ և ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջաիկանությքան  ճանաչումը»,–ասաց նա։

 Նա նշեց, որ եթե աշխատանքային մակարդակում հստակ Արդբեջանի կողմից  արձքանագրվեր, որ փոխադարձաբար միջազգայնորեն ճանաչված սահմաններն են ճանաչում, շատ մեծ էր հավանականությունը, որ այս պահի դրությամբ արդեն խաղաղության պայմանագիրը ստորգրված կլիներ։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա նա ասաց, որ կա գաղափար, որ Հայաստանի և Ադրբջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել  Ղարաբաղի հարցից։ «Մեր ընկալումն այն , որ խաղաղության պայմանագրի մեեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է չլինել։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբջանը կարող են և պետք է փոխադրաձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։  Ընդհանրապես մեր կարծիքը 2018 թվականից էլ եղել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ԼՂ հարցով հիմնական բանակցողը և շահառուն և մենք շարունակում ենք այդպես մտածել»,–ասաց նա։

«Երկու օրից ՀՀ-ն ու Ադրբեջանը կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի առարկայական քննարկումը»,-Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին։

Թեմայի այլ նորություններ